Daily Archives: October 21, 2021

Հայոց լեզու

Բաց թողնված տառերը լրացրո՛ւ։

Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել:  Արևմտյան Ասիայի տոթակեզ անանձրև կլիմայի պատճառով անչափ շատ ջուր է  գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի  աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քարորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է:

2. Օգտվելով տրված բառերից` բացատրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:

1.Եփվել, բորբոքվել:
 Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր, բայց նա չէր նկատում:
Ուղիղ իմաստով — եռալ, որպես եփվել
Բարկությունից արյունը եռում էր երակներում, սիրտը տակն ու վրա էր լինում:
Փոխաբերական իմաստով — եփվել, որպես բորբոքվել

2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:
Ընկերացել է դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: 
Ուղիղ իմաստով — ընկերություն անել
Ընկերացան, որ միասին անեն իրենց ուժերից վեր այղ գործը: 
Ուղիղ իմաստով — միանալ
Մինչև քաղաք ընկերանամ քեզ, որ մենակ չգնաս:
Փոխաբերական իմաստով — ուղեկցել

3.Կռել, թակել, գանահարել, քննել:

Ավազակներն այնպես էին ծեծել խեղճին, որ ձին թողել ու փախել էր: 
Ուղիղ իմաստով — գանահարել
Այնպես համառորեն է ծեծում դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ կա:
Փոխաբերական իմաստով — ծեծել դուռը, որպես թակել
Երկաթը տաք-տաք են ծեծում:
Փոխաբերական իմաստով — ծեծել որպես կռել
Այդ հարցն այնքան ծեծեցին, որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:
Փոխաբերական իմաստով — հարց ծեծել, որպես քննել

4.Ավարտել, վերջը տալ (ուտել):

Գործը վերջացնելուց հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում:
Ուղիղ իմաստով — ավարտել
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված  երեխաներին, որ էլի տան:
Փոխաբերական իմաստով — վերջացնել, որպես վերջը տալ (ուտել):