Monthly Archives: April 2021

Բնագիտություն

Սովորել

Հարցեր

  • Ի՞նչ է սննդառությունը: Արդյոք բոլո՞ր կենդանի օրգանիզմներն են սնվում:
  • սննդառությունը դա էներգիա հայթայթելն է և բոլոր կենդանի օրգանիզմները սնվում են։
  • Ի՞նչ են սննդանյութերը: Կենդանի օրգանիզմներում ինչի՞ համար են դրանք օգտագործվում:
    սննդանյութերը սննդում պարունակվող նյութեր են և դրա շնորհիվ էլ առաջանում են նոր բջիջներ և ապահովում են էներգիա:
  • Ի՞նչ գործընթացներ է ընդգրկում սննդառությունը:
    Սննդառությունը սկսվում է բերանից: Այնտեղ ատամները մանրեցնում են սնունդը, իսկ թուքը սկսում է քայքայել: Հետո այն անցնում է կոկորդով:Կոկորդից էլ կերակրափող,իսկ կերակրափոխից դեպի ստամոքս: Ստամոքսում մնում է, քայքայվում է ստամոքսահյութի մեջ: Ստամոքսահյութից հետո դուրս է գալիս դեպի աղիքներ: Աղիքների տարբեր հատվածներում, օգտակար սննդանյութեր ներծծվում են արյան մեջ,իսկ ավելորդները թափվում են դուրս:
  • Ի՞նչ է ֆոտոսինթեզը: Ի՞նչ է առաջանում բույսերում՝ ֆոտոսինթեզի
    շնորհիվ: Ինչո՞ւմ է քլորոֆիլի դերը:
    Ֆոտոսինթեզը բարդ, բազմաստիճան գործընթաց է։Ֆոտոսինթեզ հիմնականում կատարվում է բույսերում։
  • Ֆոտոսինթեզը դա ածխաթթու գազից և ջրից՝ լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է։
  • Ֆոտոսինթեզի օգնությամբ բույսերը սնվում են ։
  • Քլորոֆիլը  դա կանաչ գունանյութ է, որտեղ Արեգակի էներգիաի հաշվին անօրգանական նյութերից սինթեզվում են օրգանական նյութեր  և թթվածին,  այսինքն  տեղի է ունենում լուսասինթեզ:
  •  Քլորոֆիլի օգնությամբ բույսը ունենում է գլյուկոզ։
  • Բույսերում ի՞նչ օրգանական նյութեր գիտեք: Ի՞նչ դեր ունեն դրանք:
    Գլյուկոզ:Գլյուկոզը անհրաժեշտ է բույսի սննդառության համար
  • Սննդառության ո՞ր ձեւն է կոչվում ավտոտրոֆ, ո՞րը՝ հետերոտրոֆ:
    Ֆոտոսինթեզի կամ լուսասինթեզի եղանակով սնվող օրգանիզմերին ա նվանում են ավտոտրոֆ, իսկ այլ օրգանիզմերում կուտակված պատրաստի օրգանական նյութերով սնվող օրգանիզմերին անվանում են հետերոտրոֆ:
  • Արդյոք բոլո՞ր բույսերն են ավտոտրոֆ: Ի՞նչ միջատակեր բույսեր
    կան: Ներկայացրե՛ք օրինակներ:
    Ոչ բոլոր բույսերն են ավտոտրոֆ կան նաև հետերոտրոֆ բույսեր: Միջատակեր բույսերից են՝ ցողիկը, ճանճասպանը, վեներայի մաշիկը և այլն:
  • Ո՞րն է կենդանիների սննդառության առանձնահատկությունը: Կենդանի օրգանիզմների միջեւ սննդային ի՞նչ փոխհարաբերություններ
    կան:
    Ոչ բոլոր բույսերն են ավտոտրոֆ կան նաև հետերոտրոֆ բույսեր: Միջատակեր բույսերից են՝ ցողիկը, ճանճասպանը, վեներայի մաշիկը և այլն:

    Մարդը, կանաչ բույսերը ավտոտրոֆներ են: Իսկ որոշ սնկերի տեսակներ, դեղին բույսերը հետերոտրոֆներ են:
  • Շրջապատի կենդանի օրգանիզմներից նշե՛ք ավտոտրոֆները եւ
    հետերոտրոֆները: Ի՞նչ գիտեք նրանց մասին:
  • Ի՞նչ եք կարծում՝ գիշատիչներին անհրաժե՞շտ է պահպանել, թե՞ ոչ:
  • Բնութագրե՛ք այն սննդամթերքը, որն օգտագործում է մարդը: Նշե՛ք,
    թե ո՛րն ունի բուսական, ո՛րը՝ կենդանական ծագուման

Գործնական քերականություն
Ձայնարկություն՝ զգացմունք, հուզմունք, կոչ, նմանաձայնություն արտահայտող բառեր:
1. Տրված նախադասություններում ընդգծի՛ր ձայնարկությունները:
Փի՜շտ, հեռու գնա ափսեի մոտից:
—ՈՒխա՛յ, հաճելի է այս ջուրը խմելը:
—Հե՜յ, որտեղ եք:

Ձայնարկությունները լինում են երեք տեսակ.

  • զգացական
  • կոչական
  • նմանաձայնական

2. Ձայնարկությունների շարքերի դիմաց գրի՛ր տեսակը, նշի՛ր՝ ինչ են արտահայտում:
Ա.Է՜յ, Էհե՛յ, ծո՜, ա՜, փի՜շտ, տո՜-կոչական
Բ. ա՛խ, վո՛յ, ո՛ւխ, օ՛, օ՛յ, ջա՛ն, պա՛հ-զգացական
Գ.ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղո՜ւ,խը՜շշ, բը՛զզ, ճը՛ռռ-բնաձայնական

Ձայնարկությունները նախադասության անդամ չեն դառնում:
Ձայնարկությունները կազմությամբ լինում են պարզ և բարդ:

3. Գրի՛ր տրված ձայնարկությունների կազմությունը՝ ա՛խ, վա՛յ, վա՛յ-վա՛յ, հե՜յ վախ, բը՛զզ, ջա՛ն:

ա՛խ-պարզ, վա՛յ-պարզ, վա՛յ-վա՛յ-բարդ, հե՜յ վախ-բարդ, բը՛զզ-պարզ, ջա՛ն-պաչզ:

Ձայնարկությունների ուղղագրությունը.

  • միության գծիկով գրվում են կրկնավոր հարադրությունները՝ հա՛յ-հա՛յ, վա՜շ-վի՜շ…
  • անջատ գրվում են հարադրական բարդությունները՝ հա՜յ հա, զը՜նգ հա զը՜նգ …
  • եթե ձայնարկության միակ վանկարար հնչյունը ը-ն է, գրվում է՝ թը՜խկ, հը՜մ…

4. Կետադրի՛ր նախադասությունները.

1. Ա՜յ մարդ,  ի՞նչ ենք անելու:

2. Հե՜j, ո՞ւր եք գնում:

3. Օ՜, ինչպե՞ս մինչև հիմա գլխի չեի ընկել:

Շունը և ոստրեն

Ժամանակին մի շուն կար, ով շատ էր սիրում ձվեր։ Նա շատ հաճախ էր այցելում հավնոց այնքան այցելեց, որ սկսեց ագահորեն ամբողջ ձուն միանգամից կուլ տալ։ Մի օր էլ ծովափին էր ման-գալիս։ Այնտեղ նա նկատեց ոստրեին։ Եվ ոստրեն ակնթարթում հայտնվեց շան ստամոքսի մեջ նրա պատյանով միասին։Դա շատ ցավացրեց շանը ինչը կարող եք ենթադրել։ <<Ես սովորեցի, որ ամենինչը որ կլոր է ձու չէ >> ասաց հառաչելով։

Մայրենի

ՁԱՅՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Կան բառեր, որոնք արտահայտում են տալիս խոսողի զգացական վերաբեր-
մունքը, ինչպես նաև կոչ, նմանաձայնություն։ Խոսողի զգացական վերաբեր-
մունքը, ինչպես նաև կոչ կամ նմանաձայնություն արտահայտող բառերը կոչվում
են ձայնարկություններ։ Ձայնարկություններ են հետևյալ բառերը՝ վա՜յ, օ՜ֆ, հե՜յ, խը՜շշ և այլն։ Ձայնարկությունները բաժանվում են երեք տեսակի՝ զգացական,
կոչական և նմանաձայնական (կամ բնաձայնական)։
Զգացական են այն ձայնարկությունները, որոնցով խոսողն արտահայտում է
իր զգացական վերաբերմունքը, օրինակ՝ ա՜խ, պա՜հ, ջա՜ն, վա՜խ, ո՜ւխ և այլն։
Կոչական են այն ձայնարկությունները, որոնց միջոցով խոսողը փորձում է
կանչել որևէ մարդու կամ կենդանու կամ էլ հրավիրել նրա ուշադրությունը,
օրինակ՝ է՜յ, էհե՛յ, տո՛, ջո՜ւ-ջո՜ւ, փի՜շտ և այլն։
Նմանաձայնական ձայնարկություններով խոսողը փորձում է արտահայտել
բնության մեջ եղած ձայները, օրինակ՝ խը՜շշ, բը՜զզ, ծի՜վ-ծի՜վ, ճը՜ռռ և այլն։
Ձայնարկությունները նախադասության մյուս բառերից սովորաբար անջատ-
վում են ստորակետով, և նրանց վրա դրվում է բացականչական նշան կամ շեշտ։
Ձայնարկությունների մի մասը բազմիմաստ է։ Օրինակ՝ վա՜յ ձայնարկության
միջոցով խոսողը կարող է արտահայտել զարմանք, ուրախություն, վախ, զայրույթ
և այլն։ Ձայնարկություններից կարող են կազմվել այլ խոսքի մասեր, օրինակ՝
խը՜շշ — խշշալ (բայ) – խշշոց (գոյական) – խշշուն (ածական)։ Ձայնարկությունները
նախադասության անդամ չեն համարվում։

Վարժություններ
Վարժություն 1։ Գրե՛լ երեք այնպիսի ձայնարկություն, որոնցով հնարավոր
լինի կազմել այլ խոսքի մասեր։ Քչքչոց, բզզոց, ճռռոց։
Վարժություն 2։ Գտնե՛լ ձայնարկությունները (առոգանության նշանները
դրված չեն) և խմբավորե՛լ ըստ տեսակների։
զգացական-Վայ, օֆ, ախ, ուխայ, վաշ-վիշ։
Բնաձայն- ծուղրուղու, ծիվ-ծիվ, թրըխկ, ճռվողյուն։
Կոչական-հեյ

Մայրենի

Նեղվում եմ, խփում են կրծքիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ,
Ներում եմ, նստում են գլխիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։

Առնում են ու ետ չեն տալիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս,
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

Բանաստեղծությունից դուրս գրել հինգական գոյական, ածական, բայ։
Գոյական-գլուխ, կուրծք։
Ածական-գոհ, դժգոհ։
Բայ-Առնել, Մեռնել, գալ, տալ, ներել։

Գրավոր մեկնաբանել բանաստեղծության վերջին չորս տողը։
Վերջին չորս տողից հասկացա, որ Համո Սահյանը նրանց համար չարչարվում է, բայց նրանք դեռ դժգոհ են։
Ինչ գույն կամ երաժշտություն հիշեցրեց բանաստեղծությունը։
Ես բաց կապույտ և կանաչ գույնը տեսա այս բանաստեղծությունը կարդալուց։

Մայրենի

328. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:

Երբ «առա՜ջ» հրամանն ենք լսում՝ մենք, առանց վայրկ- յան ա՚նգամ մտածելու, քայլերս ուղղելու դեպի այն կողմը, ուր  մեր դեմքն է: Եվ այստեղ զարմանալի  ոչինչ չկա: Սակայն երբ այդ նույն հրամանը մեր հեռավոր նախնիներն էին ստանում, քայլելում… դեպի աջ, որովհետև «առաջ»՝ առ+ աջ,  ստուգաբանորեն նշանակում է «դեպի աջ»:

Այդ ինչպե՞ս պատահեց, որ «աջ»-ը դարձավ «ուղիղ»:

Շատ լեզուներում «աջ» միաժամանակ նշանակում է նաև «ուղիղ», «ճիշտ». Անգամ՝ «ճշմարիտ»: Համեմատեցե´ք ռուսերեն правый-«աջ» և правильный-«ճիշտ»,  право-«իրավունք», правда-«ճշմարտություն»:

«Աջ» բառի այս իմաստի հետ (կապվել) նաև «աջել»՝ «ճիշտ կողմը շուռ տալ», «գործերը աջ գնալ» արտահայտությունները. աոաջ, առաջարկել, առաջին, հաջորդ, հաջող բառերը և հենց ինքը «հաջողություն» բաոը:

335. Փոքրիկ պատմություն գրի´ր, որ գրածիցդ հետևյալ հետևությունն արվի.

Մարդիկ ավելի ներողամիտ պիտի   լինեն:

336. Տեքստն ուշադի´ր կարդա, հարցերին պատասխանի´ր և աոաջադրանքը կատարի´ր:

Մարագում մկան բույն կար: Բնում իր երեք ձագի հետ ապրում էր մայր մուկը:

Խոշոր ու փափկամորթ սիամական կատուն հեզիկ-նազիկ եկավ,  կանգնեց մկան բնի առաջ ու անո՜ւշ-անուշ խոսեց.

—      Մուկի՜կ քույրիկ, քաղցրի՜կս, խելո՜քս, համո՜վս, թե էդ ծակից դուրս գաս ու.  ա´յ, էս ծակը մտնես, քեզ մի կարմիր ոսկի կտամ:

Մուկը կծկվեց իր բնում ու մտածեց. «Տեսնես ինչո՞ւ է էս կարճ ճամփի  համար էդքան վարձ տալիս: Էստեղ հաստատ  խարդախություն կա»:

Այդպես երկար ծանրութեթև արեց մուկը և ծակից դուրս չեկավ: Ասաց.

— էս կարճ ճամփի համար ինչո՞ւ ես էդքան վարձ տալիս: Չեմ գա: Կատվից ո՞վ է լավություն տեսել, որ:

Հարցեր և առաջադրանք.

Այս պատմության մեջ  կարևո՞ր է (այս հարցերի պատաս­խանները տեքստում գտի՛ր, քո պատասխաններն  հիմնավորի՛ր)՝

—      Ո՞րտեղ է մկան բույնը, մարագում

—      ի՞նչ մուկ է ապրում բնում, մայր մուկ է ապրում

—      ո´ւմ հետ է ապրում մուկը, նրա ձագերի հետ

—      ի՞նչ տեսակի և ինչպիսի՞ն է կատուն, խոշոր ու փափկամորթ սիամական

—      ինչպե՞ս եկավ կատուն.կատուն եկավ հեզիկ նազիկ

—      կատուն որտեղ կանգնեց,կանգնեց մկան բնիդիմաց

-ինչպե՜ս խոսեց  կատուն.անուշ-անուշ

-կատուն մկանն ինչպե՜ս դիմեց. դիմեց մուկիկ քույրիկ

-կատուն ի՞նչ ասաց,կատուն ասաց Մուկի՜կ քույրիկ, քաղցրի՜կս, խելո՜քս, համո՜վս, թե էդ ծակից դուրս գաս ու.  ա´յ, էս ծակը մտնես, քեզ մի կարմիր ոսկի կտամ:

-ինչպե´ս մտածեց մուկը. կծկվելով

-ի՞նչ մտածեց մուկը․մուկը մտածեց թե ինչո՞ւ է էս կարճ ճամփի  համար էդքան վարձ տալիս: Էստեղ հաստատ  խարդախություն կա

-մուկն ի՞նչ արեց- Այդպես երկար ծանրութեթև արեց մուկը և ծակից դուրս չեկավ

-մուկն ի՞նչ ասաց.մուկն ասաց էս կարճ ճամփի համար ինչո՞ւ ես էդքան վարձ տալիս: Չեմ գա: Կատվից ո՞վ է լավություն տեսել, որ