Category Archives: Իրավունք 9

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Առաջադրանք՝

  • Կամավոր աշխատողի առնվազն 3 իրավունք

Կազմակերպությունից ստանալու կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվություն, խորհրդատվություն կամ աջակցություն.

Կազմակերպության հետ փոխադարձ համաձայնությամբ մասնակցելու Կազմակերպության կամավորական կամ այլ ծրագրերի մշակմանը կամ իրականացմանը.

Կողմերի համաձայնությամբ մասնակցելու Կազմակերպության կազմակերպած ծրագրերին և միջոցառումներին.

  • Կամավոր աշխատողի առնվազն 3 պարտականություն

 Նպատակային ու բարեխղճորեն օգտագործել Կազմակերպության հատկացրած գույքը և միջոցները։

Մասնակցել Կազմակերպության կազմակերպած՝ իր կամավոր աշխատանքին առնչվող կրթական ծրագրերին կամ իրազեկման այլ միջոցառումների՝ տվյալ կամավոր աշխատանքը կատարելու համար պարտադիր նախապայման լինելու դեպքում

Հատուցել կամավոր աշխատանք կատարելիս իր գործողության կամ անգործության հետևանքով Կազմակերպությանը պատճառած նյութական վնասը

  • Կազմակերպության առնվազն 3 իրավունք

Մշակելու կամ իրականացնելու կամավորական ծրագրեր

Կամավորից ստանալու տեղեկատվություն՝ կատարված կամավոր աշխատանքների վերաբերյալ.

Լուսաբանելու իր ներգրաված կամավորների կատարած կամավոր աշխատանքների արդյունքները

  • Կազմակերպության առնվազն 3 պարտականություն

Մինչև կամավոր ներգրավելը սույն օրենքով սահմանված կարգով կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր

Կամավորին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն կամ աջակցություն, ինչպես նաև նրա կամավոր աշխատանքին առնչվող տեղեկատվություն

Ապահովել կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգավորումներին համապատասխան

Իրավունք

  • Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը

Պարտադիր կամ հարկադիր աշխատանք է համարվում որևէ ձևի հարկադրանքի գործադրմամբ կամ գործադրման սպառնալիքի տակ անձից պահանջվող կամ անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանքը կամ ծառայությունը, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

3. Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում`

1) այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը.

2) զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը.

3) յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:

  • Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները

Գործատուն իրավունք ունի ինքնուրույն, ուղղակիորեն (առանց մրցութային կամ այլ ընթացակարգերի) համալրելու թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը` կնքելով սույն օրենսգրքով նախատեսված աշխատանքային պայմանագրեր: Աշխատող փնտրող գործատուն կարող է թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը համալրել նաև իր կազմակերպած մրցույթով կամ օգտվել համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների ծառայություններից: Թափուր աշխատատեղերի համալրման նպատակով մրցույթի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև մրցույթում հաղթած անձանց հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանում է գործատուն:

2. Հանրային ծառայության թափուր պաշտոնները համալրելու կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

  • Աշխատանքային փորձաշրջան որ դեպքում է սահմանվում

Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:

  • Նշել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ըստ տարիքային խմբերի
  • 1. Աշխատանքային պայմանագիր կնքելու համար գործատուն պարտավոր է պահանջել հետևյալ փաստաթղթերը. 
    1) անձը հաստատող փաստաթուղթ. 
    2) աշխատանքային գրքույկ (բացառությամբ առաջին անգամ կամ համատեղությամբ աշխատանքի ընդունվողների) և սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք. 
    3) կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական, եթե աշխատանքային օրենսդրությանը համապատասխան` աշխատանքը կապված է որոշակի կրթության կամ մասնագիտական պատրաստվածության հետ. 
    4) տեղեկանք առողջական վիճակի մասին (սանիտարական գրքույկ), եթե աշխատանքային պայմանագիրը կնքվում է այնպիսի աշխատանքների համար, որոնք պահանջում են սկզբնական և պարբերական բժշկական զննություն, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու ժամանակ: Այդպիսի աշխատանքների ցանկը և տեղեկանքի (սանիտարական գրքույկի) ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 
    5) ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը, եթե աշխատանքի է ընդունվում տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անչափահաս քաղաքացին. 
    6) օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր: 
    2. Աշխատանքի ընդունելիս արգելվում է պահանջել այնպիսի փաստաթղթեր, որոնք նախատեսված չեն օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով: 
    3. Աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ գործատուին ներկայացնել բնութագիր, երաշխավորագիր և նախկին աշխատավայրերում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:
  • Նշել գրանցմամբ աշխատողի առավելությունները

Գրանցմամբ աշխատողի առավելություններն են, որ աշխատանքային պայմանագրի հիման վրա, գործատուի օգտին կատարում է իր աշխատանքը ՝ ըստ իր մասնագիտության, որակավորման և պաշտոնի։

  • Ներկայացնել աշխատանքային փորձաշրջանը ըստ օրենքի

1. Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մինչև վեց ամիս ժամկետով կարող է սահմանվել փորձաշրջան:

3. Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից աշխատողի բացակայության հետևյալ ժամանակահատվածները.

1) կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը.

2) կողմերի համաձայնությամբ (ներառյալ` չվճարվող) արձակուրդի ժամանակահատվածը.

3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.

4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածը.

5) օրինական գործադուլի ժամանակահատվածը, եթե աշխատողը օրենքով սահմանված կարգով մասնակցում է գործադուլին:

  • Աշխատանքային արձաակուրդ

1. Ամենամյա լրացուցիչ արձակուրդ կարող է տրամադրվել`

1) աշխատանքի վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատողներին.

2) չնորմավորված աշխատանքային օրով աշխատողներին.

3) հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողներին:

2. Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

  • Աշխատանքից ազատում

Աշխատավարձի վճարման դադարեցումով բանվորին կամ ծառայողին աշխատանքից (պաշտոնից) հեռացնել թույլատրվում է դրանում լիազորված մարմինների առաջարկությամբ միայն` ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: Հարբած վիճակում, թմրամիջոցներով կամ թունամիջոցներով արբեցած վիճակում աշխատանքի ներկայացած աշխատողին ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան թույլ չի տալիս այդ օրը (հերթափոխում) աշխատել:

Առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձինք

Հասարակական կազմակերպությունը այն կազմակերպությունն է, որը ստեղծված է անձանց կամ կազմակերպությունների կողմից, և երբ կառավարությունը մասնակցություն չունի ստեղծման գործընթացի մեջ։

Պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով:

  • Արդյոք անհատ ձեռնարկատերը իրավաբանական անձ է

Ոչ, անհատ ձեռնարկատերը իրավաբանական անձ չէ, որովհետև իրավաբանական անձը պետք է ունենա հաշվեկշիռ, պետք է ունենա առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու լինի այդ գույքով, նաև կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ։

  • Արդյոք Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույց է

Իրավունք

1. Մասնակից պետությունները պարտավորվում են օրենքով նախատեսված կարգով՝ առանց անօրինական միջամտության, հարգել երեխայի իրավունքը՝ պահպանելու իր ինքնությունը՝ ներառյալ քաղաքացիությունը, անունը և ընտանեկան կապերը:

2. Եթե երեխան անօրինական կերպով զրկվում է իր ինքնության որոշ կամ բոլոր տարրերից, մասնակից պետությունները տրամադրում են համապատասխան աջակցություն և պաշտպանություն՝ շուտափույթ կերպով նրա ինքնությունը վերականգնելու նպատակով:

Հաշմանդամ և կերակրողին կորցրած երեխան ունի կենսաթոշակ ստանալու իրավունք, որի նշանակման և վճարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Երեխան ունի նպաստ ստանալու իրավունք, որի նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխային պետությունը տրամադրում է անհապաղ և անվճար օգնություն, միջոցներ է ձեռնարկում վտանգավոր գոտուց նրան տեղափոխելու, ընտանիքի հետ վերամիավորելու, անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար:

Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ապահովում են արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի սոցիալական պաշտպանվածությունը` հոգալով նրա առաջնահերթ կարիքները:

Իրավունք

Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։

5 Իրավունք որը ունի սովորողը

Ազատ արտահայտելու  սեփական  կարծիքն  ու  համոզմունքները`  ինչպես  բանավոր,  գրավոր  խոսքի,  այնպես  ել  արվեստի  ստեղծագործությունների  միջոցով․

մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.

ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքներըԱզատ արտահայտելու  սեփական  կարծիքն  ու  համոզմունքները`  ինչպես  բանավոր,  գրավոր  խոսքի,  այնպես  ել  արվեստի  ստեղծագործությունների  միջոցով․

ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և
ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը,
ստանալու կրթական վճարովի ծառայություններ.

պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից,
շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի
գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի
իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու
արժանապատվությանը.

5 Իրավունք որը սովորողը չունի և պարտավոր է կատարել

կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին
կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան
գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և
կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին
ներկայացվող պահանջները.

հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.

կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ
սահմանված այլ պարտականություններ: