Monthly Archives: January 2024

Պատմություն

  • Ե՞րբ և ի՞նչ պայմաններում հռչակվեց Հայաստանի Առաջին հանրապետության անկախությունը։ Ի՞նչ գիտեք Բաթումի պայմանագրի մասին։ Ինչպիսի՞ն պետք է լիներ ՀՀ ըստ այդ պայմանագրի

Երբ հայերը կյանքի ու մահվան կռիվ էին անում թուրքական զավթիչների դեմ 1918թ․ մայիսյան հերոսամարտերում, սուր հակասություններ էին առաջացել Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության երեք հիմնական ազգությունների միջև, և այդ պատճառով 1918թ․ մայիսի 26-ին ԱԴՀ-ան սեյմը լուծարվեց, և դրանից հետո Վրաստանը հռչակեց իր անկախությունը, իսկ հաջորդ օրն էլ Ադրբեջանը, և Մայիսի 28-ին Հայաստանը հռչակեց իր անկախությունը։ 1918թ․ Մայիսի 28-ին հայոց ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում, որ հաշտություն կնքեր թուրքերի հետ։ Չնայած մայիսյան հերոսամարտերին, մահացու վտանգը արևելահայության համար դեռ չէր վերացել, և այդ պատճառով պետք էր հաշտություն կնքել։ Մայիսի վերջի սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները, և Հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան Թուրքիայի միջև։ Ըստ պայմանագրի Թուրքիային էր անցնում արևմտահայաստանը, և արևելահայստանից մի մաս, և Հայաստանը մնում էր 12 հազար կմ2 տարածքով։ Հայաստանը նաև սահմանափակ թվով զորք կարող էր ունենալ, և երկաթուղիները Թուրքիայի վերահսկողության տակ էր մնալու, որպեսզի կարողանար իր զորքերը անցկացներ դեպի Ադրբեջան։

  • Ամփոփ նկարագրե՛ք Հայաստանի Առաջին հանրապետության ներքին և արտաքին դրությունը իր գոյության 2․5 տարիների ընթացքում

Հայաստանի Առաջին Հանրապետության տնտեսական վիճակը շատ վատ էր։ Համաշխարհային պատերազմի և Թուրքիայի դեմ պատերազմի պատճառով 12 հազար կմ2 տարածքում պատրաստվում էին 300 հազարից ավելի գաղթականներ տեղափոխվել այս փոքր տարածք, և Թուրք-թաթարական շրջափակումների պատճառովել կտրվել էր արտաքին կապը, և այդ պատճառով Հայաստանը կանոնավոր ձևով չէր կարող արտահաներ կամ ներմուծեր, ու այդ պատճառովել Հայաստանի Առաջին Հանրապետությունում սկսվեց սով և համաճարակ։ Համաճարակը պատճառ դարձավ Արամ Մանուկյանի մահվան։ Անհրաժեշտ մթերքների համար Ամերիկա մեկնեց Հովհաննես Քաջազնունին, ում վարչապետի պաշտոնում փոխարինեց Ալեքսանդր Խատիսյանը։ Այս վիճակը շարունակվեց մինչև 1919թ․ Մայիսը, մինչև որ Հայաստան հասցվեց Ամերիկայի օգնությունը՝1,3 միլիոն փութ ալյուր, 257 հազար փութ ցորեն, նաև շաքար, ձեթ, թեյ, կակաո և այլ պարենամթերք։ Ամերիկայի օգնությունը մեղմացրեց սովը, և ժողովրդի վիճակը մի քիչ բարելավեց, բայց մինչև այս օգնության հասնելը սովի և համաճարակի պատճառով մահացան մոտավորապես 180 հազար հայ։

  • Ներկայացրե՛ք ՀՀ անկման պատճառները և հետևանքները
  • Ներկայացրե՛ք Խորհրդային Հայաստանի գոյության առավել հիշարժան հատվածները

  • Ցույց տվե՛ք Խորհրդային միության կործանման քաղաքական տեսարանը։ Ինչպե՞ս անկախացավ Հայաստանի Երրորդ հանրապետությունը

  • Ի՞նչ է Ղարաբաղյան հակամարտությունը, ինպե՞ս էր այն դրսևորվում 1988-1991 թթ․-ին

  • Ամփոփ ներկայացրե՛ք Հայաստանի Երրորդ հանրապետության պատմությունը

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Մենք այս շաբաթ մենք նայեցինք ֆիլմեր, մուլտֆիլմեր, ստեղծեցինք “phonk”, խաղացինք սեղանի խաղեր։ Մենք նայեցինք “Whiplash” ֆիլմը, որտեղ թմբուկահարը հայտնվում է երաժշտական խմբում, որտեղ ղեկավարը շատ խիստ էր, և շատ էր վիրավորում նվագահարներին, բայց իր վիրավորելը և խիստ լինելը թմբուկահարին մղում էր ավելի աշխատել իր վրա, և այնքան աշխատեց իրար հետևից, որ ինքը դարձավ լավ թմբուկահար։ Մենք նաև նայեցինք “Ratatouille”։ Այդ ֆիլմը դրա մասին էր, որ ինչ ձևի էլ լինես, որտեղ էլ լինես, եթե դու քո մտքին դրել ես որ դու պետք է հասնես, դու հասնում ես։ Էլեկտրոնային կերպով և համակարգչով շատ հետաքրքիր ու հեշտ էր երաժշտություն ստանալը, մենք կարող էինք տարբեր ձայներ ընտրեինք և ստեղծեինք “phonk”: