Monthly Archives: June 2021

Ճամբարային շաբաթ 1

Մենք այսօր երբ եկանք դպրոց առանց իմանալու գնացել էինք ընկեր Լուսինեի ճոկատ, բայց հետո խոսեցինք ընկեր Գոհարի հետ և ամեն ինչ ընկավ տեղը։ Մենք արեցինք բույսերի խնամք հետո խաղացինք ֆուտբոլ։

Ես երեքշաբթի չէի եկել։ 😦

Չորեքշաբթի ընկեր Էմման չէր եկել։ 😦 Բայց մենք տեղափոխվեցինք ընկեր Քնարիկի խումբ և ասեմ, որ ընկեր Քնարիկը նաև մեր երկարօրյայի դասատուն է։ Այնտեղ մենք Մի փոքր պարապ մնացինք հետո նրանք պետք է գնային Արևմտյան դպրոց դրա պատճառով մենք նորից տեղափոխվեցինք, բայց այս անգամ ընկեր Անիի ջոկատ։ Այնտեղ մենք ֆիլմ նայեցինք մինչև վերջանա։ Վերջացավ, բայց երկարօրյան սկսում էր մեկ դաս հետո դրա համար շաուրանակեցինք նայել։

Հինգշաբթի մենք ունեինք ընտրություն, բայց քանի որ իմ ուսուցիչը փոխվել էր ես այդ օրը ես խարդախություն արեցի և գնացի ուրիշ ընտրություն։

Ուրբաթ օրը մեր մեծ մասը գնաց լողի ես ներառյալ։ Այդտեղ մենք խաղացինք գնդակով։ Նորից մենք զբաղվեցինք բույսի խնամքով։