Monthly Archives: February 2019

Թումանյանական ուրբաթ

Կրթահամալիրում Թումանյանական օրեր են ։ Այս նախագիծը ավելի հաճելի դարձնելու համար որոշեցինք բացիկների հետ հյուրասիրություն ալ կազմակերպել և որովհետև Սուրբ Սարգսի տոնին շատ չէր անցել հյուրասիրեցինք Մուսալեռցիների <<գումպա թխվացքը>> որ միայն պատրաստում են Սուրբ Սարգսի տոնին։ Կոպեկի տեղ որոշեցինք երկու բանաստեղծություններով բացիկը օգտագործել բախտավորը ճանաչելու։Բացիկները բաժանեցինք մեր բոլոր ուսուցիչներին և մեր սիրելի ընկեր Սոնան եղավ բախտավոր անձը։իմ ուսուցիչները հերթով կարդացին բանաստեղծությունները և այսպիսով անփոփեցի իմ Թումանյանական նախագիծը։ Ես ձեզ սիրում եմ իմ ուսուցիչներ և շնորհակալ եմ որ մասնակից դարձաք իմ նախագծին։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում <<Դասարան TV>>-ին ։

Past Simple – Exercise 2

Complete these sentences. Use the verbs below.
clean – die – enjoy – end – happen – live – open – play – rain – repair – start – stay – want – watch

1. Yesterday evening I watched TV.
2. I only cleaned my teeth four times last week.
3. Bruce repaired his mountain bike yesterday evening.
4. The concert last night started at 7.30 and ended at 10 o’clock.
5. The accident happened last Sunday afternoon.
6. When I was a child I wanted to be a lawyer.
7. Mozart lived from 1756 to 1791.
8. We enjoy our holiday last week.
9. Today the weather is nice, but yesterday it rained.
10. It was hot in the room, so I opened the window.
11. The weather was good yesterday afternoon, so we played tennis.
12. William Shakespeare died in 1616.

Գործնական աշխատանք

Եղնիկ, բարձրահասակ, այրել, առույգ, վազվզել, կարոտ, թռչկոտել, առյուծ, բարձրանալ, կրիա, դանդաղաշարժ, օգնել, փոթորիկ, հզոր, հուժկու, վագր, աղմկահույզ, զեփյուռ, ընթանալ, արցունք, արտասվել, դարավոր, խնդրել, վայրի:

1-գոյական-Եղնիկ, առյուծ, կրիա, կարոտ, փոթորիկ, վագր, զեփյուռ, արցունք,

2-ածական-բարձրահասակ, դանդաղաշարժ, առույգ, հզոր, հուժկու, աղմկահույզ, դարավոր, վայրի

3-բայ-այրել, վազվզել, թռչկոտել, բարձրանալ, օգնել, ընթանալ, արտասվել, խնդրել,

2.Նախադասություններում տեղադրի՛ր տրված հոմանիշ բառերից մեկը:

Ա. Փչեց մեղմ քամի, և ծառերն օրորվեցին:

Օձերը պոչի  ծայրին ունեն գունավոր  բոժոժներ:

Քնած առյուծի վրայով մի մուկ  սլացավ:

Տիգրան Պետրոսյանի հակառակորդը, տաղանդավոր շախմատիստ էր:

3.Կազմի՛ր տրված բայերի այն ձևերրորոնք պատասխանում են ի՞նչ է անում հարցին (ներկա ժամանակ):

Օրինակ՝ պարել — պարում  է:

Ա. Կրկնել-կրկնում է

Խոնարհել-խոնարհում է

Գնալ-գնում է

Տապակել-Տապակում է։

Հասնել-հասնում է։

Վերցնել-վերցնում է

Թռչել-թռչում է

Ախուրյան գետի մասին

Ախուրյանը Հայաստանի գետերից է, որը սկիզբ է առնում Ղուկասյանի սարահաթի Արփի լճից։ Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է (տարեկան 900 մլն խոր մ)։ Վերին հոսանքում այն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետ ընդունում է մի քանի մանր վտակներ, ապա որպես ջրառատ գետ մտնում է Շիրակի դաշտ։ Այստեղ Ախուրյանին միանում են Արագածի լանջերից սկիզբ առնող մի քանի գետակներ, որոնցից ամենամեծը Մանթաշն է։ Աղին կայարանից մի փոքր հյուսիս, Կարսագետն ընդունելուց հետո, Ախուրյանը կտրում է Արագածի արևմտյան փեշերը և, խորացնելով իր հունը, քարքարոտ ափերի մեջ շարունակում է հոսել մինչև Արաքսի հետ միանալը։

Ախուրյանն ունի 205 կիլոմետր երկարություն։ Գետի ձախ ափին է Գյումրին, իսկ աջ ափին`   Հայաստանի վաղեմի մայրաքաղաք Անին (ամբողջովին ավերված)։ Ախուրյանի ջրերն օգտագործելու համար դեռ 1922 թվականից սկսվել է Շիրակի ջրանցքի շինարարությունը, որը ղեկավարում էր անվանի ինժեներ Հ. Ա. Տեր-Աստվածատյանը։ Ջրանցքը շահագործման հանձնվել 1925 թվականին։ Նրա գործարկումը զգալիորեն հեշտացրել է հողամասերի ոռոգումը։ Ջրանցքի բացմանը ներկա է եղել նաև նորվեգացի ականավոր գիտնական և աշխարհահռչակ բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը։

Past Simple

Complete these sentences. Use the verbs below.
clean – die – enjoy – end – happen – live – open – play – rain – repair – start – stay – want – watch

 

1. Yesterday evening I watched TV.
2. I only cleaned my teeth four times last week. I only four times clean my teeth
3. Bruce repaired his mountain bike yesterday evening.
4. The concert started last night at 7.30 and  ended at 10 o’clock.
5. The accident happened last Sunday afternoon.
6. When I was a child I wanted to be a lawyer.
7. Mozart lived from 1756 to 1791.
8. We enjoyed our holiday last week.
9. Today the weather is nice, but yesterday it rained.
10. It was hot in the room, so I opened  the window.
11. The weather was good yesterday afternoon, so we played tennis.
12. William Shakespeare died in 1616.

Տեառնընդառաջ

Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:
 Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից:Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որն ազդարարում է տոնի սկիզբը: Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը:  Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը`  որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել էՏյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ է սիրվելի դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։

Ասում են, որ հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:

 

Պատասխանիր հարցերին՝

Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:

տերնառաջ

Հեթանոս հայերի հետ ի՞նչ կապ ուներ այս տոնը:

հեթանոս հայերնէլ ունեին այսպիսի տոն, որն կապ ուներ կրակի,արևի Աստծու հետ, գարնան գալստի հետ։

Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:

FB_IMG_1518546344458.jpg

մենք մեկ-մեկ փայտեր էինք հավաքում, որ կրակ վառենք, կրակի շուրջ շրջանեինք կազմում երգում,պարում և հերթով թռնում նախ երազանք էինք պահում հետո թռնում։

Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված:

Օչհնված մոմի կրակով վառել խարույկի փատերը շուրջ երգել, պարել և ցատկել կրակի վրայով։