Category Archives: Աշխարհագրություն 9

Գյուղատնտեսություն

Տնտեսության հնագույն ճյուղը գյուղատնտեսությունն է: Այն նյութական արտադրության ճյուղերից մեկն է: Գյուղատնտեսական աշխատանքի գլխավոր միջոցը հողն է:

Հողերի ամբողջությունն անվանում են հողային ֆոնդ, որի կազմում առանձնացվում են գյուղատնտեսական արտադրությունում օգտագործելի գյուղատնտեսական նշանակության հողեր կամ հողահանդակներ և գյուղատնտեսական արտադրությունում չօգտագործվող հողատարածքներ:

հողեր.jpg

Գյուղատնտեսական հողահանդակները կազմում են աշխարհի հողային ֆոնդի շուրջ 30-%­: Ի տարբերություն արդյունաբերության՝ գյուղատնտեսության արտադրությունը կախված է տարվա եղանակներից (բնակլիմայական պայմաններից): 

Օրինակ

Բարենպաստ պայմաններում հնարավոր է տարվա ընթացքում ստանալ մի քանի բերք՝ Եգիպտոսում, Բանգլադեշում, Ինդոնեզիայում, Հնդկաստանում, Բրազիլիայում և այլն:

Բերրիության բարձրացման համար կատարվում են հողերի բարելավմանը (մելիորացիա) նպատակաուղղված բազմաբնույթ աշխատանքներ. չոր հողերի արհեստական ոռոգում, գերխոնավ հողերի չորացում, քարքարոտ հողերի քարամաքրում, ցանքաշրջանառություն և այլն:

Աշխարհագրություն

Արդյունաբերական ձեռնարկություններում իրականացվող արտադրական գործընթացում բնական նյութական ռեսուրսներից կամ գյուղատնտեսության արտադրանքից պատրաստվում են արդյունաբերական տարբեր արտադրատեսակներ:

Օրինակ

Գյուղատնտեսական մթերքները (միս, կաթ, կաշի, բուրդ, հացահատիկ, մրգեր և բանջարեղեն և այլն) արդյունաբերության տարբեր ճյուղերի կողմից վերամշակումից հետո փոխակերպվում են արյդունաբերական արտադրանքի ( երշիկ, կարագ, կոշիկ, գործվածք, հաց, մրգի և բանջարեղենի պահածոներ): 

Օրինակ

Արդյունաբերությունն արտադրում է բազմազան արտադրատեսակներ, որոնք կարող են լինել ինչպես անմիջական սպառման առարկաներ (սնունդ, հագուստ), այնպես էլ՝ արտադրանքի միջոցներ (հաստոց, մեքենա, գործիքներ):

ինդ.jpg

Արդյունաբերությունը զբաղվում է ոչ միայն հումքի արդյունահանմամբ ու մշակմամբ, այլև էներգիայի տարբեր տեսակների փոխակերպմամբ: Այսպես օրինակ` էլեկտրակայաններում վառելիքի կամ երկրի ընդերքի ջերմությունը, ինչպես նաև դեպի վար հոսող ջրի և այլ աղբյուրներից ստացվող էներգիան փոխակերպվում է էլեկտրական էներգիայի: 

Առանձնանցում են նաև արդյունահանող և մշակող արդյունաբերական ճյուղերի խմբեր:

1.jpg

Արդյունահանող արդյունաբերությունը ներառում է այն ճյուղերը, որոնք զբաղվում են Երկրի ընդերքից, ջրից (օվկիանոսային ծանծաղուտ, ծով, լիճ և այլն) և անտառներից տարբեր տեսակի հումքի կամ վառելիքի հանույթով, օրինակ՝ լեռնահանքային արդյունաբերությունը:

Լեռնահանքային արդյունաբերությունը ՀԱՀ-ի տնտեսության առաջատար ճյուղերից է:

mining.jpg

Մշակող արդյունաբերությունը ներառում է այն ճյուղերը, որոնք զբաղվում են հումքի մշակմամբ կամ վերամշակմամբ: Ընդ որում` հումքը ստացվում է ոչ միայն արդյունահանող արդյունաբերության, այլ նաև գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության և որսորդության բնագավառներում: Նմանատիպ հումք օգտագործվում է օրինակ սննդի արդյունաբերության կողմից:

Պանրի արտադրությունը Շվեյցարիայի սննդի արդյունաբերության ավանդական ճյուղերից է:

Culture-Vixen-Wintibaugh-Wheatley-Cheese-Dairy-2.jpg

Արդյունաբերությունը: Ընդհանուր բնութագիրը: Ճյուղային կառուցվածքը

Խորհրդային Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղն էր արդյունաբերությունը, ՀՆԱ-ում ավելին էր քան մյուս ճյուղերը միասին։ Մինչև սպիտակի երկրաշարժը այն 600 անգամ ավելի էր արտադրանք էր թողարկում քան 1920-ի վերջերին։ Խորհրդային միության հանրապետությունների շարքում Հայաստանն առաջին տեղն էր գրավում արդյունաբերության զարգացման տեմպերով։ 1913 թվականում արդյունաբերական ձեռնարկություններ կային միայն 8 բնակավայրերում, իսկ 1980-ական թվականների վերջերին արդյունաբերական ձեռնարկություններ կային ավելի քան 200 բնակավայրերում։ Սկզբնական շրջանում արդյունաբերության արագ զարգացումը հենվում էր գլխավորը տեղական բնական ռեսուրսների յուրացմամբ։ Դրանք էին գունավոր մետաղները, կրաքարը (սինթետիկ կաուչուկ և ցեմենտ
ստանալու համար), բնական շինարարական քարերը և գետերի ջրաէներգետիկ
պաշարները, իսկ 1950-ական թվականներից հետո ավելի մեծ նշանակություն ձեռք բերեցին աշխատանքային ռեսուրսները: Արտադրանքի
ծավալի և աշխատողների թվի կա յուն աճի շնորհիվ Հայաստանի արդյունաբերության ճյուղային կառուցվածքում առաջատար դիրք գրավեցին մեքենաշինությունը, թեթև սննդի և քիմիական արդյունաբերության ճյուղերը: Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո՝ առաջին տարիներին սկսվեց տնտեսական մեծ դեպրեսիան և արտադրական ձեռնարկությունների հախուռն մասնավորեցումը մեծագույն վնաս
հասցրեց առաջին հերթին արդ յունաբերությանը: Արդյունաբերական
հսկաների մեծ մասը դադարեց արտադրանք տալ, փակվեց
կամ բաժանվեց մանր արտադրամասերի, որոնց մի մասը միայն կարողացավ պահպանել իր գոյությունը
և այժմ էլ հզորության մի փոքր մասով
է աշխատում: 1990-ական
թթ. վերջերին, երբ սկսվեց արդյունաբերության վերականգնումը, նրա նախկին ճյուղային կառուցվածքը նույնությամբ պահպանվել չէր կարող: Բանն այն է, որ արմատապես փոխվել էին
արդյունաբերության զարգացման պայմանները: Արդյունաբերության վերականգնումը և հետագա զարգացումը, հենվելով տեղական բնական, արտադրական և աշխատանքային ռեսուրսների վրա, պետք է
կարևորագույն նշանակություն տար պահանջարկին: Այսինքն` կարո՞ղ էին զարգանալ այն ճյուղերը, որոնց արտադրանքն ուներ պահանջարկ, և կարո՞ղ էր այն
սպառվել: Դա նշանակում էր, որ պետք է ձևավորվեր արդյունաբերության նոր ճյուղային կառուցվածք: Պետք է դադարեին գործելուց այն ճյուղերը, որոնց արտադրանքն այլևս պահանջարկ չուներ, և ստեղծվեին նորերը: Հայաստանի Հանրապետության արդյունաբերությունը ճգնաժամը հաղթահարելուց հետո թևակոխել է կայուն զարգացման փուլ: Մեծացել է նաև համատեղ կամ
միայն արտասահմանյան կապիտալին պատկանող ձեռնարկությունների թիվը:
Արդյունաբերության արտադրանքի տարեկան ծավալն անցնում է 1,1 տրլն դրամից
(2012թ.): Այդ ծավալի մեծ մասը բաժին է ընկնում մշակող արդյունաբերությանը:
Եթե արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալն ընդունենք 100%,
ապա կառուցվածքն ըստ վերը նշված տնտեսական-արտադրական գործունեության
խմբերի կունենա հետևյալ պատկերը (2012 թ. տվյալներով).
1. հանքագործական արդյունաբերություն – 15%,
2. մշակող արդյունաբերություն – 65%,
3. էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում – 20%:
Մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալում առավել մեծ բաժին
ունեն սննդի արդյունաբերությունը, գունավոր մետաղաձուլությունը, ինչպես նաև
նոր ճյուղերը` ադամանդագործությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների
արտադրությունը: Արդյունաբերության հեռանկարային զարգացման ընդհանուր միտումն այն է,
որ նրա ընդհանուր կառուցվածքում կայուն ձևով պետք է աճի մշակող արդյունաբերության, առանձնապես գիտատար և աշխատատար նորագույն ճյուղերի բաժինը:
Միաժամանակ կնվազի արդյունահանող ճյուղերի և արտադրությունների բաժինը:

Աշխարհագրություն

Երկրաբանական պայմանների ու ռելիեֆի ձևերի բազմազանությամբ է բացատրվում ՀՀ-ում հայտնաբերված օգտակար հանածոների բազմազանությունը։ Շատ են հատկապես մետաղային և ոչ մետաղային հանքատեսակները։ Առայժմ հայտնաբերված չեն միայն հանքային վառելիքի՝ նավթի և այրվող գազի արդյունաբերական նշանակության պաշարներ:

Մետաղային հանքային հարստություններից հատկապես շատ են գունավոր մետաղների՝ պղնձի, մոլիբդենի, կապարի, ցինկի և ալյումինի հումքի պաշարները։ Պղինձը տարածված է պղնձահրաքարային հանքավայրերում, որտեղ այն հանդես է գալիս ծծմբի հետ միացությունների ձևով։ Այդպիսի խոշոր հանքավայրեր են Ալավերդին և Կապանը (տես քարտեզը)։

Հայաստանում պղինձը հանդիպում է նաև մոլիբդենի հետ՝ պղնձամոլիբդենային հանքավայրերում։ Հայտնի են Քաջարանի, Ագարակի և վերջերս շահագործման հանձնված Թեղուտի հանքավայրերը։ ՀՀ-ում է մոլիբդենի համաշխարհային պաշարների մոտ 7 %-ը: Այն օգտագործում են լեգիրացված  (ամրություն, կռելիություն, կոռոզիադիմացկունություն այլ հատկանիշներ ունեցող) պողպատներ ձուլելու համար, ինչպես նաև էլեկտրավակուումային սարքերի արտադրության մեջ, միջուկային ռեակտորների, հրթիռների և այլ թռչող սարքերի բարձր ջերմաստիճաններում աշխատող մասեր պատրաստելու համար։

Քաջարանի ևԿապանի հանքաքարը, բացի գլխավոր մետաղներից, պարունակում է նաև թանկարժեք (ոսկի, արծաթ) և հազվագյուտ (ռենիում, կադմիում, սելեն և այլն) բարձրարժեք մետաղներ։ Հազվագյուտ և համաշխարհային շուկայում բարձրարժեք նշանակություն ունեցող ուղեկից այդ մետաղներն անհրաժեշտ տեխնոլոգիաների բացակայության պատճառով Հայաստանում առայժմ չեն կորզվում։ Դրանք հանքարդյունաբերական մյուս թափոնների հետ տեղափոխվում և կուտակվում են պոչամբարներում։

Բազմամետաղային (կապար, ցինկ, թանկարժեք և հազվագյուտ մետաղներ) հանքավայրերից նշանավոր են Ախթալայինը և Շահումյանինը (Կապան)։ Աշխարհում ալյումին ստանում են մի քանի տեսակի հումքից։ Հայաստանում տարածված է նեֆելինային սիենիտ կոչվող հանքային հումքատեսակը։ Դա համալիրային հանքատեսակ է, որից կարելի է ստանալ նաև բարձրորակ ցեմենտ և քիմիական տարբեր նյութեր։ Այդ հումքի հարուստ հանքավայրեր հայտնաբերված են Փամբակի (Թեժ լեռան հանքավայր) և Մեղրու (Շվանիձոր) լեռներում։

Ազնիվ մետաղներից ՀՀ-ում կարևոր նշանակություն ունեն ոսկու պաշարները։ Ոսկին այսպես կոչված «արմատային» հանքերում հանդես է գալիս գունավոր տարբեր մետաղների հետ, առանձին բնակտորներով, ինչպես նաև որոշ գետերի ավազաբերուկների մեջ «ցրոնային» տեսքով։ ՀՀ տարածքում հիմնական արմատական հանքավայրերն են Սոթքինը և Մեղրաձորինը։

Մեր երկրի ընդերքում հայտնաբերված սև մետաղներից ամենատարածվածը երկաթն է։ Համեմատաբար խոշոր են Սվարանցի, Հրազդանի և Աբովյանի (Կապուտանի) հանքավայրերը։

Ոչ մետաղական օգտակար հանածոներից հանրապետության ընդերքը հարուստ է շինանյութերի՝ բազալտի, տուֆի, կրաքարի, մարմարի, պեմզայի, պեռլիտի ու զանազան կավերի պաշարներով։

Տուֆը հրային ապար է, որը լայն կիրառություն ունի շինարարության մեջ։ Տուֆակերտ են պատմական հուշարձանների մեծ մասը, բազմաթիվ բնակելի շինություններ։ Տուֆի խոշորագույն հանքավայրերը գտնվում են Արագածի լանջերին, Շիրակում, Մերձերևանյան շրջանում։

ՀՀ-ում գործնականում անսպառ են բազալտի պաշարները։  Բազալտի բարակ սալերը կտրվում և հղկվում են որպես հատակի, շենքերի երեսապատման սալիկներ, ինչպես նաև հուշարձանների և այլ շինարարական աշխատանքներում կիրառվելու նպատակով:

Գրանիտը մեզ մոտ օգտագործվում է որպես որմնաքար, շենքերի արտաքին և ներքին երեսպատման համար և քանդակագործության մեջ։ Տարածված է Սյունիքի և Լոռու մարզերում։

Հրաբխային ապարաշերտերում լայն տարածում ունեն օբսիդիանն ու պեռլիտը։ Օբսիդիանը ապակենման, բազմերանգ լեռնային ապար է, որին անվանում են նաև «սատանի եղունգ»։ Օբսիդիանից պատրաստում են զանազան իրեր՝ զարդեր, հուշանվերներ և այլն։ Այն կարող եք տեսնել Երևան-Սևան ավտոմայրուղու որոշ հատվածներում:

Պեռլիտը արտաքուստ նման է օբսիդիանին և հանդես է գալիս ավազի ու խճի տեսքով։ Այն հեշտությամբ ենթարկվում է ջերմային մշակման և տարբեր տեսակի շինարարական իրերի ու հախճապակու արտադրության համար արժեքավոր հումք է։ Արդյունաբերական պաշարները կուտակված են Արագածի (Թալինի տարածաշրջան) հանքավայրում։

ՀՀ-ն ունի կրաքարի հարուստ պաշարներ։ Կրաքարից ստանում են ցեմենտ, մետաղաձուլության մեջ օգտագործվում է որպես բովախառնուրդ (ֆլյուս), իսկ քիմիական արդյունաբերության մեջ՝ որպես կալցիումի կարբիդի արտադրության հումք և այլն։

Ոչ մետաղային օգտակար հանածոներից հատկանշական են նաև կերակրի աղի, ֆոսֆորիտների ու կավերի պաշարները։ Կերակրի աղի շատ մեծ պաշարներ կան Երևան-Արմավիր գոտում։ Կերակրի աղն օգտագործվում է ոչ միայն սննդի արդյունաբերության մեջ և կենցաղում, այլև քիմիական արդյունաբերության մեջ՝ քլորային տարբեր միացություններ ստանալու համար։

ՀՀ-ն հարուստ է հանքային ջրերի աղբյուրներով։ Մեր երկրում կա հանքային ջրերի շուրջ 700 աղբյուր։ Հատկապես նշանավոր են Ջերմուկի, Արզնու, Բջնիի, Դիլիջանի, Հանքավանի հանքային աղբյուրները։ Դրանցից մի քանիսի մոտ կառուցվել են խոշոր առողջարաններ։

Պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ալյումին – Ալավերդի, Կապան
Պղնձամոլիբդեն – Քաջարան, Ագարակ, Թեղուտ
Ոսկի, արծաթ – Քաջարան, Կապան
Բազմամետաղներ (կապար, ցինկ, թանկարժեք և հազվագյուտ մետաղներ) – Ախթալա և Շահումյան
Ոսկու պաշարներ – Սոթքին, Մեղրաձոր
Երկաթ – Սվարանց, Հրազդան, Աբովյան
Տուֆ – Արագածի լանջեր, Շիրակ, Մերձերևանյան շրջան
բազալտի պաշարները ՀՀ-ում գործնականում անսպառ են
Գրանիտ – Սյունիք, Լոռի
Օբսիդիան, Պեռլիտ – Երևան-Սևան ավտոմայրուղու որոշ հատվածներ
Կերակրի աղ – Երևան-Արմավիր գոտի

Աշխարհագրություն

Ներկայացնել 5 երկիր, որոնք Հայաստանի աշխարհագրական դիրքին բնութագրով նման են։

Սերբիա

Սերբիան չնայած որ ունի շատ ավելի սահմանակից երկրներ քան Հայաստանը, նմանություններ երկուսնել ունեն։ Սերբիան ծով չունի, բայց մոտիկ է ծովին։ Գրեթե իր բոլոր սահմանակից երկրների հետ հարաբերությունները վատ են, Հայաստանի նման։ Նրան դաշնակից սահմանակից երկրներն են Չեռնոգորիան, Հունգարիան, չնայած որ համաշխարային առաջինում թշնամիներ էին, և Հունգարիայի հարավային հատվածներից մի մասը հանձնեցին Սերբիային, նրանց հարաբերությունները շատ լավ են:

Եթովպիա

Եթովպիան ունի 6 հարևան երկիր, դրանք են՝ Էրիթրեան, Սուդանը, Հարավային Սուդանը, Կենյան, Ջիբութին, և Սոմալիան։ Եթովպիան Ջիբութիի հետ լավ հարաբերություններ, և Ջիբութին Եթովիաին դեպի Կարմիր ծով ճանապարհ է տալիս։ Հարավային Սուդանի և Կենյայի հետ ել է լավ իր հարաբերությունները, իսկ Սոմալիայի, Էրիթրեայի, և Սուդանի հետ հարաբերությունները վատ են։

Բոսնիա և Հերցեգովինա

Բոսնիան և Հերցեգովինան ունի ծով, բայց միայն 20 կիլոմետր է։ Բոսնիայի և Հեցեգովինայի Հարևան երկրներն են՝ Խորվաթիան, Սերբիան, և Չեռնոգորիան։ Հարևանների մեծ մասի հետ հարաբերությունները վատ են, միայն Խորվաթիայի հետ է հարաբերությունները լավ, իսկ Սերբիայի և Չեռնոգորիայի հետ վատ են։ Սերբիայի և Չեռնոգորիայի հետ վատ են Յուգոսլավիայի պատերազմի պատճառով, որովհետև Բոսնիան անկախություն ստացավ Յուգոսլավիայից, որի գլխավորը հենց Սերբիան էր, իսկ Չեռնոգորիայի հետ վատ են հարաբերությունները, որովհետև Չեռնոգորիան Սերբիայի դաշնակիցն է։

Հյուսիսային Մակեդոնիա

Հյուսիսային Մակեդոնիան 6 հարևան երկրներ, և չունի ծով։ Հարևան երկրների հետ հարաբերությունները մեծ մասի հետ լավ չէ։ Հարաբերությունները Սերբիայի հետ լավ չէ: Հունաստանի հետ նաև լավ չէ հարաբերությունները, որովհետև երկրի անունը սկզբում Հյուսիսային Մակեդոնիա չէր, սկզբում միայն Մակեդոնիա էր, բայց կապ չուներ Հունաստանում գտնվող Մակեդոնիայի հետ, որտեղ Ալեքսանդր Մակեդոնացին էր ծնվել, այդ պատճառով անունը փոխեցին Հյուսիսային Մակեդոնիա, և այդ պատճառով Հունաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հարաբերությունները լավ չէն։ Հյուսիսային Մակեդոնիայի և Կոսովոյի հետ հարաբերությունները լավ են, Հյուսիսային Մակեդոնիան Կոսովոյին ճանաչում է անկախ երկիր։ Բուլղարիայի և Չեռնոգորիայի հետ հարաբերությունները այդքանել լավ չէն։

Հունգարիա

Հունգարիան ունի 7 հարևան երկրներ, դրանք են՝ Ավստրիան, Սերբիան, Խորվաթիան, Սլովենիան, Սլովակիան, Ռումինիան, և Ուկրանիան։ Հունգարիան չունի ծով։ Հունգարիան և իր հարևանների հետ հարաբերությունները մեծ մասի հետ լավ չէ։ Սերբիայի հետ հարաբերությունները լավ է, Սլովենիայի հետ նույնպես լավ է, ոչ այդքան ինչքան Սերբիայի հետ, բայց դեռ լավ է։ Խորվաթիայի հետ ոչ լավ է, ոչ ել վատ, բայց իրար հետ անում են առևտուրներ։ Ավստրիայի հետ և պատմության մեջ, և հիմա, շատ լավ է, միայն Հաբզբուրգի ժամանակ էր վատ, որովհետև Հունգարացիները անկախության փորձեր էին անում։ Սլովակիայի հետ հարաբերությունները վատ են, Ռումինիայի հետ ել է վատ հարաբերությունները։ Ռումինիայի հետ վատ է հարաբերությունները, որովհետև Տրանսիվլանիան Ռումինիան գրավել էր Հունգարիայից, և այնտեղ մինչև հիմա շատ Հունգարացիներ են ապրում։ Ուկրանիայի հետ հարաբերությունները վատ են, այդքան վատ չէ ինչքան Ռումինիայի հետ։