Category Archives: Պատմություն

Ռուս-Թուրքական Առաջին և Երկրորդ պատերազմներ

Ռուս-Թուրքական Առաջին պատերազմ 1806-1812

Երբ Ռուսական կայսրությունը դեռ պատերազմի մեջ էր Պարսկաստանի հետ, Ֆրանսիան դրդեց Օսմանյան կայսրության, որ պատերազմ հայտարարեն Ռուսների դեմ, և Օսմանյան կայսրությունը 1806 թվականի Դեկտեմբերին պատերազմ հայտարարեց Ռուսական կայսրության դեմ։ Ռուսները և Օսմանների դեմ էին պատերազմում, և Պարսիկների, բայց նրանք լուրջ հաջողությունների հասան։ 1807 թվականի Հունիսի 18-ին Ախուրյանի մոտ՝ Փոքր Ղուլաքիրիսայի ճակատամարտում, Ռուսները հաղթեցին Թուրքական զորքերին։ Ռուսների հաջողությունները Օսմաններին ստիպեցին Մանուկ Բեյի աջակցությամբ 1812 թվականի Մայիսին Բուխարեստում, հաշտության պայմանագիր կնքել, բայց Ռուսների գրաված Անդրկովկասյան տարածքները հետ էին վերադարձվելու Օսմաններին։

Ռուս-Թուրքական Երկրորդ պատերազմ 1828-1829

Ռուսները Պարսկաստանի դեմ հաղթանակ տանելու պատճառով, նրանք դիրքեր ունեցան Անդրկովկասում, բայց այն նրանց համար բավարար չէր, դրա համար սկսեցին պատերազմ Օսմանյան Կայսրության դեմ։ 1828 թվականի Հունիսին, Ռուսական բանակը անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս։ Ռուսները և մի քանի հազար Հայեր, Հունիսի 23-ին պաշարեցին Կարսի բերդը և գրոհով տիրեցին Կարսը։ Դրանից հետո, Ռուսները Հուլիս-Օգոստոսին գրավեցին Ջավախք գավառը, Ախալքալաք կենտրոնով՝ Ախալցխան և Արդահանը։ Ռուսական զորքերի հաղթանակները ոտքի կանգնեցրին Բարազետի հայերին, որոնք կազմում էին այնտեղի բնակչության մեծամասնությունը, և 1828 Օգոստոսին Ռուսները տեղացի Հայերի աջակցությամբ գրավեցին Բալազետի և Ալաշկերտի գավառները։ Անգլիայի հրահրմամբ 1829 Փետրվար-Մարտ ամիսներին Թուրքական զորքերը մեծ ուժեր կենտրոնացնելով Կարինում, անցան հարձակման դեպի Կարս և Ախալցխայի ուղղությամբ։ Նրանց հաջողվեց գաղտնի ներխուժել Ախալցխա և մեծ կորուստներ պատճառել բնակիչներին և կայազորին։ 1829 թվականին Ռուսները գրավեցին Կարինը, Խնուսը, Մուշը, Բաբերդը, Օլթին և այլ վայրեր։ Այս պատերազմին, նույնպես Հայերը, մտածելով, որ Ռուսաստանը նրանց կազատագրի Օսմաններից, նյութական և ռազմական մեծ օգնություն ցուցաբերեցին Ռուսական զորքերին։ Այս Ռուս-Թուրքական պատերազմը, Բալկանում և Կովկասում հաղթեց Ռուսաստանը: 1829 թվականի Սեպտեմբերի 2-ին Անդրիապոլիսում հաշտության պայմանագիր կնքեցին։

Ռուս-Պարսկական պատերազմ 1804-1813

1804 թվականին, Ռուսական կայսրությունը պատերազմ է հայտարարում Պարսկաստանի դեմ, և 1804 թվականի Մայիսին, պաշարում և գրավում է Երևանի բերդը, բայց Պարսիկները նրանց հանում են Երևանից։ 1805 թվականին, Ռուսական զորքերը մտնում են Շիրակ և գրավում են։ 1808 թվականին, երկրորդ անգամ, Պաշարում են Երևանի բերդը, գրավում, բայց այս անգամ նրանք կարողանում են պահել այն։ 1812 թվականին, քանի որ Նապոլեոնական Ֆրանսիան հարձակվել էր Ռուսական կայսրության վրա, Պարսկաստանը առիթից օգտվելով հարձակվում է Ռուսաստանի վրա և 1813 թվականին, երբ Ֆրանսիային ջախջախում են, Ռուսական կայսրությունը անմիջապես հարձակվում է Պարսկաստանի վրա։ 1813 Հոկտեմբերի 12-ին, Գյուլիստանում ստորագրվում է խաղաղության պայմանագիր, և Արևելյան Հայաստանի մեծ մասը հանձնում են Ռուսական կայսրության, բայց Երևանի և Նախիջևանի խաները մնում են Պարսկաստանի մոտ։

Հայոց պատմություն

Մխիթար սեբաստացին սովորել է սուրբ Նշանում, հետո Էջմիածնում, Սևանում, ու վերջում Կարինի վանքում։ 1693 թվականին նա տեղափոխվել է Բերիա, որը հիմա կոչվում է Հալեբ։ 1696 թվականին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1701 թվականին Կոստանդնուպոլսում ստեղծվել է միաբանությունը։ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ, թուրքերի հարձակումներից խուսափելու համար։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Սուրբ Ղազարոս կղզում նա կառուցել է դպրոցներ, եկեղեցիներ։ Սուրբ Ղազարոս կղզում նաև թարգմանություններ է արել և հրատարակել է գրքեր։

Վիեննայի վեհաժողովը

Վիեննայի վեհաժողովը, որոշեց Եվրոպական երկրների սահմանները, և այն տեղի է ունեցել 1814-ի Սեպտեմբերից մինչև 1815-ի Հունիս։ Այս վեհաժողովին, մասնակցել էին բոլոր Եվրոպական երկրները բացի Թուրքիայից, որովհետև Թուրքիան այդ ժամանակ Եվրոպական երկիր չէր։ Վեհաժողովը դատարեցրեց կոալիցիական պատերազմները Նապոլեոնական Ֆրանսիայի դեմ։ Վեհաժողովում մեծ դեր էին խաղում Անգլիան, Ռուսաստանը և Ավստրիան։ Վեհաժողովը միշտ ավարտվում էր պարահանդեսներով, ներկայացումներով, կամ որսով։ Ավստրիան, Ռուսաստանը, Անգլիան և Պրուսիան սահմանները գծեցին նրանց շահերին նայելով և առանց մյուս Եվրոպական երկրների անկախ պետություն լինելու իրավունքը նկատի առնելու։ Նապոլեոնի ստեղծած Վարշավայի դքսությունը տրվեց Ռուսաստանին։ Նաև պահպանվեց Իտալիայի և Գերմանիայի անհամաձայնությունը։ Անգլիային հանձեցին Մալթա կղզին և մի շարք Հոլանդական գաղութներ։ Բոլոր վեհաժողովի մասնակիցները համարում էին, որ Ֆրանսիական հեղափողությունը խախտել է Եվրոպայի օրինական կարգը, այդ պատճառով նրանք ուզում էին վերականգնել արքայատոհմերն ու իշխանական տները, նաև նրանք վերականգնեցին Ֆրանսիայի մինչև հեղափոխությունից առաջ եղած սահմանները։ Վեհաժողովի կարևորագույն խնդիրներն էին, ետ բերել Ֆրանսիական հեղափոխության և Նապոլեոնական պատերազմների ժամանակ տապալված միապետությունները և հաստատել որ հեղափոխություն չլինի։ 1815-ին Էլբա կղզում աքսորված Նապոլեոնը իջավ ափ և հասավ Ֆրանսիա ու հաղթարշավով սկսեց գնալ դեպի Փարիզ։ Այդ պատճառով, ստեղծեցին 7-րդ կոալիցիան Նապոլեոնի դեմ։ 1815 թվականի Հունիսի 9-ին Ֆրանսիան, Անգլիան, Ռուսաստանը, Շվեդիան, Իսպանիան, Պորտուգալիան, Պրուսիան և Ավստրիան ստորագրեցին Վիեննայի պայմանագիրը, որը ուներ 121 հոդված և 17 հավելված։ Վիեննայի վեհաժողովի պատճառով Ֆրանսիան զրկվեց տերիտորիալ նվաճումներից։ Բելգիան և Հոլանդիան միացան Նիդերլանդական թագավորության, որը պետք է լիներ Պրուսիայի և Ավստրիայի պատնեշը Ֆրանսիայի դեմ։ Դանիայից անջատվեց Նորվեգիան և միացավ Շվեդիային, Դանիան նաև ստացավ Շլեզվիգը և Հոլշթայնը։ Վիեննայի վեհաժողովը չեզոք պետություն հռչակեց Շվեյցարիական կոնֆեդերացիային։ Լեհաստանը բաժանվեց Ցարական Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի միջև և Կրակովը դառձավ անկախ քաղաք։ Գերմանիան մնաց 38 երկրներից բաղկացած պետություն։ Գերմանական միությունը ստեղծվեց 38 Գերմանական երկրների և Ավստրայի տիրույթների մի մասից։ Գերմանիային Լեհական հողերից միայն մնաց Դանցիկը, Տորուն և Պոզնանը։ Ավստրիային ոչ միայն տրվեց Լեհական հողեր, նաև տրվեց Տերնոպիլի շրջանը և Վենետիկը։

Արդյունաբերական զարգացման արդյունքները

XVII դարից սկսած տնտեսական առաջընթացը նոր հարակակարգի ձևավորման պատճառ դարձավ որը կոչվեց արդյունաբերական հասարակություն։ Միջնադարյան հասարակությունը կազմված էր երկու հիմնական դասերից՝ Ազնվականությունից և Գյուղացիությունից, ինչպես նաև հոգևորականներից և արհեստավորներից, վաճառականներից։ Նոր ժամանակներում դասերը լիովին փոխվեցին։ Արդյունաբերական հասարակության կարևոր դեմք դարձան Ձեռներեցները և Բանվորները։ Ձեռներեցներին անվանում էին Բուրժուա և ավելի ուշ Կապիտալիստ։ Բուրժուաները մարդիկ էին ով կարևոր մասնագիտություն և անհատական գործ, ապրում էին բարեկեցիկ կյանքով օրինակ՝ Բժիշկներ, վաճառականներ և փաստաբաններ։ Իսկ Կապիտալիստ ասելով հասկանում էինք մարդ ով ուներ կապիտալ և ձգտում էր այն բազմապատկելու։ Օրինակ՝ վաճառականները, դրամատերերը, նավատերերը որոնք արտաքին արևտրի պատճառով մեծացնում էին նրանց ընկերությունները։ Այս ժամանակահատվածում բանկերը մեծ նշանակություն ստացան, որովհետև վաճառականները նրանց կապիտալը պահում էին բանկերում և կամ վարկեր էին ստանում, և այս ամենը տնտեսության վրա մեծ ազդեցություն էին թողնում։ Անգլիայում ազնվականները զարգացրեցին բրդի արտադրությունը և ավելի ուշ նրանց կոչեցին նոր ազնվականներ։ Գյուղացիների մեծ մասը տուժեց այդ ժամանակաշրջանին, իսկ փոքրամասնությանը հաջողվեց ստեղծել սեփական տնտեսություն և նրանք կոչվեցին Ֆերմերներ։ Արդյունաբերության հեղաշրջման հետևանքով աճեց քաղաքների բնակչության թիվը։ Ձևավորվեց Ձեռներեցների դասը և հանք հորների դասը և փոխադրամիջոցների տերերը։ Ձեռներեցները փորձում էին հասնել իշխանության, որ նպաստավոր պայմաններ ստեղծելու գործարարության և մեծ եկամուտներ ստանալու համար, իսկ Բանվորները ձգտում էին բարելավել նրանց աշխատանքային և կենցաղային պայմանները, և այս արդյունաբերական հասարակության մեջ շատացավ մտավորականությունը։

Հայ ազատագրական պայքարի վերելքը

Հայ ազատագրական պայքարը սկսել է XVII-երորդ կեսերին։ Դրա համար կային նախադրյալներ
-առաքելական եկեցու հետ միասին ակտիվորեն սկսեցին մասնակցել հայ հարուստների խավը
-Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի թուլացումը
-Դաշնակիցների առկայությունը, Եվրոպական առանձին երկրները, որոնք գիտեին վտանգը Օսմանյան կայսրության, համարվում էին հնարավոր դաշնակից
-Օսմանյան տիրապետության տակ եղող Ասորիների, Քրդերի, Եզդիների, Վրացիների, Հույների պայքարի պատրաստականությունը։
Կրետե կղզու պատերազմը Օսմանյան կայսրության պարտությունից հետո, Վենետիկը, Հռոմն ու Ֆրանսիան դարձրեցին քրիստոնեական բնույթի, որը համախմբում էր քրիստոնեա ժողովուրդը։ Այստեղից ծագեց Եվրոպական երկրներին դիմելու լուրջ աշխատանքները։ 1677 Էջմիածնի կաթողիկոսը գաղտնի ժողով գումարեց, ազատագրման շուրջ հարցեր քննարկելու և պատվիրակությունը գնաց Կոստանդնուպոլիս, որ այդեղից մեկնի դեպի Եվրոպա, բայց կաթողիկոսի մահը պատճառ դարձավ որ պատվիրակությունը արդյունքի չհասնի։ Միայն Իսրաել Օրին մնաց Եվրոպա, որտեղից անցավ Վենետիկ հետո Ֆրանսիա, որտեղ նա ստացավ սպայի աստիճան, դրանից հետո գնաց Գերմանական ազգի սրբազան Հռոմեական կայսրություն և կայսւնտիր իշխան Վիլհեմի մոտ ծառայեց։ Հայաստանի ազատագրման հարցը քննարկեց նրա հետ, որը խոստացավ աջակցություն և նրա առաջարկով Իսրաել Օրին մեկնեց հայրենից և դրանից հետո նրան լիազորեցին բանակցությունները շարունակելու։ Հայ Մելիքները նամակ ուղարկեցին կայընտիր իշխանին, որ նրանք պատրաստ են ուղարկած զորքերի դիմաց նրան ճանաչել Հայոց թագավոր։ Իսրաել Օրին բանակցությունները շարունակեց Եվրոպական երկրների և Ռուսաստանի հետ, Ֆլորենցիայի դուքսը խոստանում է զինվորական աջակցություն, բայց Ավստրիան խաղաղության պայմանագիր ունեին Օսմանյան կայսրության հետ, այդ պատճառով մերժում է։ Վիլհեմի առաջարկով Իսրաել Օրին մեկնում է Ռուսաստան և ներկայացնում Հայաստանի ազատագրման առաջարկը Պետրոս I ցարին։ Նա հուսադրում է, որ բարեհաջող պատերազմից հետո կզբաղվի Հայաստանի հարցերով։ Այսրկովկասյան և Պարսկաստանի տարածաշրջանի իրավիճակին լավ ծանոթանալու համար Օրուն իբր պատվիրակություն ցարի կողմից, նշանակում է նրան գնդապետի աստիճան, բայց ավելորդ կասկածներ չունենալու համար գնում է Հռոմ, նամակ վերցնում Հռոմի պապից և գնում է պարսկաստան որպես Հռոմի դեսպան։ Նամակի մեջ գրված էր, որ հալածանքների չենթարկեն քրիստոնեաներին։ Պարսկաստանից վերադառնում է Ռուսաստան հայոց կաթողիկոս Եսայի Հասան-Զալալյանի հետ, որ ազատագրման գործընթացը սկսեն Պետրոս I-ի հետ, բայց Իսրաել Օրի տարօրինակ մահով խափանվում է ազատագրման ծրագիրը։

Պատմությունն ինձ համար

Պատմությունը անցյալում կատարված պահերը բաժնեկցելու միջոց է: Պատմությունը կարող է լինել ամեն թեմա, պարտադիր չէ լինի պատերազմների կամ երկրների մասին, կարող է լինել նույնիսկ ավտոբուսի մասին, թե ինչ փուլերի միջով է անցել, որտեղից է սկսվել և որտեղից ավարտվել։

Պատմություն

1492 թվականին իտալացի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսը առաջին անգամ արշավել էր արևմուտք հայտնաբերելու Եվրոպայից դեպի հնդկաստան ամենակարճ ճանապարհը ծովով, քանի որ Օսմանյան կայսրության կողմից Մետաքսի ճանապարհը նվաճվել էր։

Բայց Ամերիկա անվանումը ուրիշ իտալացի ծովագնացի բաժին հասավ՝ Ամերիգո Վեսպուչիին։ Նա առաջին անգամ Ամերիակյում ոտք եր դրել 1499 թվականին Կոլումբոսի քարտեզի օգնությամբ և այնտեղ հիմնադրել Վենեսուելան որը նշանակում է փոքրիկ Վենեցիա։

Կան եզրակացություններ ու փաստեր, որ մինչ այդ Ամերիկայում ոտք էին դրել փյունիկեցիները (մ.թ.ա. 371), չինացիները, վիկինգները, ճապոնացիները և այլն։ Ամերիկայի հայտնագործման պաշտոնական օրը համարվում է 1492 թվականի հոկտեմբերի 12-ը, երբ Քրիստափոր Կոլումբոսը ափ է իջնում Սան Սալվադոր կղզում։

Կան եզրակացություններ և փաստեր որ Կոլումբոսից և Ամերիգոյից ավելի շուտ չինացիներն, վիկինգներն և ճապոնացիներն են մտել Ամերրկա։

10 փաստ Մահմեդականների մասին

  1. Մուհամմադը հայտնի է որպես կրոնի հայր:
  2. Իսլամը նշանակում է «հանձնվել»: Մուսուլման նշանակում է «մեկը, ով խաղաղությամբ հանձնվում է Աստծուն»:
  3. Մահմեդականությունը աշխարհում 2-րդ ամենամեծ կրոնն է, 1.6 միլիարդ մարդ հայտարարում է իր հավատը Մուհամմեդի և Ալլահին:
  4. Մուհամեդն ամուսնացավ իր 40-ամյա կնոջ հետ, երբ նա 25 տարեկան էր:
  5. Ալլահն ունի 99 անուն, որոնցից յուրաքանչյուրն ունի տարբեր նշանակություն:
  6. Բոլոր մահմեդականների 15% -ը արաբներ են:
  7. Մեկ երկրում ամենաշատ մահմեդականներն ունի Ինդոնեզիան։
  8. Առաջին հմուտ և հատուկ պատրաստված դեղագործները եկել են իսլամական աշխարհից: Նրանք պատրաստում էին իրենց դեղերը և սերտ համագործակցում էին բժիշկների հետ:
  9. Եթե ​​չլիներ Մահմեդականությունը, դուք Starbucks- ում սուրճ չէիք խմի: Սուրճը միայն մեկն է այն բազմաթիվ գյուտերից, որոնք եկել են իսլամական աշխարհից:
  10. Ամերիկայի մայր մզկիթը, ԱՄՆ-ում կառուցված առաջին մզկիթը, Այովա նահանգի Սեդար Ռապիդս քաղաքում է: Կառուցվել է 1934 թ.-ին, այն այսօր էլ կա:

Անկախությունն ինձ համար

Անկախություն ինձ համար հանգստությունն է, որովհետև այդքան չար-չարվում էս անկախանալու համար և հետո դու անկախանում ես և քեզ զգում ես հանգիստ և ազատ։

Երբ դուք անկախ էք ոչ մեկ չի կարող ձեզ կառավարել և արգելք չի լինի ոչ մի բան։

Անկախ լինելուց առաջ դու անցնում ես շատ մեծ բաների միջով, որ անկախանաս