Monthly Archives: April 2018

Կար-չկար մի տղա… Պինոքիո-Բուրատինոն։ Չէ, ոչ թե նա, ում մասին պատմել էր
իտալացի գրող Կառլո Կոլոդին, ոչ էլ նա, ում մասին հեքիաթ էր գրել Ալեքսեյ Տոլստոյը։ Սա
բոլորովին այլ տղա էր։ Ճիշտ է, սա նույնպես փայտից էր սարքված, բայց, մեկ է, ուրիշ էր։ Եվ
նրան Կառլո հայրիկը չէր պատրաստել։ Նա ինքն էր իրեն սարքել։
Այս Բուրատինոն էլ, հեքիաթի նշանավոր փայտե մարդուկի նման, սիրում էր սուտ խոսել։
Եվ ամեն անգամ, երբ սուտ էր խոսում, նրա քիթն էլ էր երկարում։ Բայց, մեկ է, սա ուրիշ
Բուրատինո էր։ Մանավանդ, որ երբ նրա քիթը երկարում էր, նա չէր վախենում,լաց չէր լինում և օգնության չէր կանչում։ Նա վերցնում էր դանակը կամ սղոցը և շատ հանգիստ կտրում էր քթի
ավելորդ մասը։ Չէ՞ որ նա փայտից էր, դրա համար էլ ամենևին ցավ չէր զգում։ Բայց քանի որ նա
բավականին հաճախ էր սուտ խոսում, նույնիսկ շատ հաճախ, շուտով նրա տանը քթի ծայրից
կտրված բազմաթիվ փայտե կտորներ հավաքվեցին։
– Շատ լավ է,- որոշեց նա,- կարծում եմ կբավարարի կահույք սարքելու համար։ Ես ինքս
կպատրաստեմ և ատաղձագործին էլ փող չեմ տա։
Ասաց ու արեց։ Բուրատինոն մի լավ չարչարվեց և նրա տանը հայտնվեցին մահճակալ,
սեղան, պահարան, աթոռներ, գրադարակներ, նստարաններ։ Վերջում, երբ ցանկանում էր
հեռուստացույցի համար մի պահարանիկ սարքել, տեսավ, որ փայտը չի բավականացնում։
– Ոչինչ,- որոշեց նա,- պետք է միայն մեկ անգամ սուտ խոսել։
Նա դուրս վազեց փողոց և փնտրեց, թե ում կարող է ինչ-որ սուտ ասել։ Մեկ էլ տեսավ մի
գյուղացու։
– Բարի օր,- ողջունեց նրան Բուրատինոն։- Իսկ գիտե՞ք, որ Ձեր բախտը կարգին բերել է։
– Ի՞մ բախտը, ինչպե՞ս։
– Դեռ չգիտե՞ք։ Դուք ախր վիճակախաղի տոմսով հարյուր միլիոն եք շահել։ Այդ մասին
հենց նոր ռադիոյով ասացին։
– Չի՜ կարող պատահել։
– Ո՞նց թե՝ չի կարող պատահել… Կներե՛ք, Ձեր անունն ի՞նչ է։
– Ռոբերտո Բիզլունգի։
– Դե հա, տեսնո՞ւմ եք, ռադիոյով հենց Ձեր անունն ասացին՝ Ռոբերտո Բիզլունգի։ Իսկ Դուք
ինչո՞վ եք զբաղվում։
– Գյուցաղի եմ, հող եմ վարում…
– Ուրեմն կասկած չկա, հենց Դուք եք շահել հարյուր միլիոնը։ Շնորհավորո՜ւմ եմ…
– Շնորհակալ եմ, շնորհակալ եմ…
Սինյոր Բիզլունգին գլուխը կորցրել էր այս նորությունից, շատ էր հուզվել ու մտավ
մոտակա սրճարան, որ ջուր խմի։ Հանկարծ գլխի ընկավ, որ ախր կյանքում ոչ մի անգամ
վիճակախաղի տոմս չի գնել, ուրեմն ինչ-որ բան սխալ է։
Իսկ Բուրատինոն վերադարձավ տուն։ Նա շատ գոհ էր իր խորամանկությունից, քանի որ
քիթը երկարել էր ճիշտ այնքան, որքան պետք էր պահարանիկի ոտքը սարքելու համար։ Նա
կտրեց անհրաժեշտ կտորը, մաքրեց հարթաթղթով և մեխեց։ Ահա և պատրաստ է, հրաշալի
պահարանիկ ստացվեց։ Եթե ուզենաս այսպիսի մի բան գնել, ահագին փող պիտի տաս,
համարյա քսան հազար լիր։ Վատ չէր, ահագին փող տնտեսեց։ Իր տան համար կահ-կարասի
պատրաստելուց հետո Բուրատինոն որոշեց առևտրով զբաղվել։
– Շինանյութ կվաճառեմ և կհարստանամ։
Իսկապես, նա այնքան էր վարժվել ամեն տեսակ ստեր հորինելուն և աջուձախ խաբելուն,
որ շատ շուտով փայտե շինանյութի մի մեծ պահեստ կառուցեց, որտեղ աշխատում էին հարյուր
բանվոր և հաշիվներ գրող տասներկու հաշվապահ։ Նա գնեց նաև չորս ավտոմեքենա և երկու
ավտոգնացք, որոնք պետք էին ոչ թե զբոսնելու, այլ քթի կտորները տեղափոխելու համար։ Նա
դրանք նույնիսկ արտասահման՝ Ֆրանսիա և Շոտլանդիա էր ուղարկում։
Եվ նա գնալով ավելի ու ավելի շատ սկսեց խաբել։ Եվ նրա քիթը չէր հոգնում աճելուց։
Բուրատինոն ավելի ու ավելի էր հարստանում։ Հիմա նրա պահեստում երեք հազար հինգ
հարյուր բանվոր էր աշխատում, իսկ հաշիվները գրում էին չորս հարյուր քսան հաշվապահ։
Բայց, ցավոք սրտի, անդադար ստելու պատճառով Բուրատինոյի երևակայությունը
սպառվեց։ Որևէ սուտ կամ անհավանական պատմություն հորինելու համար նա հիմա ստիպված
էր թաքուն ականջ դնել, թե ինչպես են ստում ուրիշները և կրկնել նրանց՝ թե՛ մեծերի, թե՛
երեխաների հորինածները… Բայց դրանք, որպես կանոն, շատ փոքրիկ ստեր էին, որոնցից քիթը
ընդամենը մի քանի սանտիմետր էր աճում։
Այդ ժամանակ Բուրատինոն որոշեց հուշարար վարձել։ Նոր աշխատակիցն ամբողջ օրը
նստում էր գրասենյակում, տարբեր անհավանական բաներ էր հորինում, գրի էր առնում թղթի
վրա և տալիս տիրոջը.
– Ասացե՛ք, որ Սուրբ Պետրոսի տաճարը կառուցել եք Դուք, ոչ թե Միքելանջելոն։
– Ասացե՛ք, որ Ֆորլիմպոպոլի քաղաքն անիվների վրա է կանգնած և կարող է
ճանապարհորդել։
– Ասացե՛ք, որ մի անգամ հայտնվել եք Հյուսիսային բևեռում, Երկրագնդի մեջ անցք եք
բացել և հասել Հարավային բևեռ։
Հուշարարը վատ չէր վաստակում այս ստերի շնորհիվ, բայց ստելու այս անդադար
վարժանքներից երեկոյան գլուխը սկսում էր ուժեղ ցավել։
– Ասացե՛ք, որ Մոնբլան սարը ձեր հորաքույրն է։
– … որ փղերը ոչ թե կանգնած կամ պառկած են քնում, այլ՝ կնճիթի վրա կանգնած։
– … որ Պո գետը հոգնել է Ադրիատիկ ծովը թափվելուց և ցանկանում է Հնդկական
օվկիանոսը նետվել։

Հիմա, երբ շատ հարուստ էր դարձել, Բուրատինոն արդեն ոչ թե ինքն էր կտրում քթի ծայրը,
այլ նշանավոր հյուսն վարպետները։ Դրա համար նրանք սպիտակ ձեռնոցներ էին դնում և
կտրում էին ոսկե սղոցով։
Տերը նրանց կրկնակի էր վճարում. Նախ՝ աշխատանքի, ապա՝ լռելու համար, որ ոչ մեկին
չպատմեն իր զարմանալի քթի մասին։ Իսկ երբ օրը շատ հաջող էր լինում, Բուրատինոն նրանց
նույնիսկ մի բաժակ հանքային ջուր էր հյուրասիրում։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրի՛ր անծանոթ բառերը։
  2. հյուս,
  3. Ջ․ Ռոդարիի «Խորամանկ Բուրատինոն» հեքիաթում երեք ավարտ գտի՛ր:
  4. ես կուզ եի որ վերջում բուրատինոն էլ չխաբեր։
  5.  Տեքստից դուրս գրի՛ր հինգ հատ հարցական և հինգ հատ հրմայական նախադասություն։
  6. – Ասացե՛ք, որ մի անգամ հայտնվել եք Հյուսիսային բևեռում, Երկրագնդի մեջ անցք եք
    բացել և հասել Հարավային բևեռ։
  7. – Ասացե՛ք, որ Մոնբլան սարը ձեր հորաքույրն է։
  8. – Ասացե՛ք, որ Սուրբ Պետրոսի տաճարը կառուցել եք Դուք, ոչ թե Միքելանջելոն։
  9. – Ասացե՛ք, որ Ֆորլիմպոպոլի քաղաքն անիվների վրա է կանգնած և կարող է
    ճանապարհորդել։
  10. Իսկ Դուք
    ինչո՞վ եք զբաղվում։
  11. – Ո՞նց թե՝ չի կարող պատահել… Կներե՛ք, Ձեր անունն ի՞նչ է։
  12. – Չի՜ կարող պատահել։
  13. Կներե՛ք, Ձեր անունն ի՞նչ է։
  14. Չէ՞ որ նա փայտից էր, դրա համար էլ ամենևին ցավ չէր զգում։ Բայց քանի որ նա
    բավականին հաճախ էր սուտ խոսում, նույնիսկ շատ հաճախ, շուտով նրա տանը քթի ծայրից
    կտրված բազմաթիվ փայտե կտորներ հավաքվեցին։
  15. Բնութագրի՛ր Բուրատինոյին։
  16. բուրածինոն շատ խաբեբա է
  17. բուրածինոն շատ խաբեբա է
  18. նկարագրիր բուրածինոին

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

1․Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել։

շյուղ,սնուցած

2. Ամենասիրելի թռչնիդ մասին տեղեկություններ գրի՛ր։

կալիբրիին  ես շատեմ սիրում, որովհետև նա շատ փոքր է։

3․Բանաստեղծության միջից դուրս գրի՛ր կարմրացրած բառերը։ Փորձի՛ր գտնել դրանց հոմոնիշները։

շյուղ-ծղոտ

բույն-թռչնանոց

ձագեր-ճուտեր

հափշտակեց-գողացավ

վերադարձ- գալ

4․Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին։ Եթե չգիտես, փորձի՛ր տեղեկություն գտնել համացանցից։

ծիծեռնակը շատ սիրուն է և բարի։

5․Փորձի՛ր պատմելով գրել բանաստեղծությունը։

Հենց գնում է տաք երկրներ նա մոռանում է ձագերի մասին։

6․ Նկարի՛ր բանաստեղծությունը և տեղադրի՛ր քո բլոգում։

 

 

 

 

 

էշ.png

Words

Timetable-դասացուցակ

 

English-անգլերեն

Nature Study-Բնագիտություն

Drawing-Նկարչություն

Armenian-մայրենի

Mathematics-մաթեմատիկա

Handicraft-տեխնոլոկիա

PE (physical educational)-մարմնակրթություն

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում,
փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ
անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր
տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու
պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ամեն ինչ կրում. գութան են
շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝մանկիկ
օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում ՝ծովի մեջ լողում… բայց
մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ
փչացնում, ոչնչացնում:
Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ
կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ —
թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ
պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը:

անգութ գոմեր մարագներ

2.Կարմիրով նշված բառերի հոմանիշները գտի՛ր:

պահպանում- խնամում, անգութ-անսիրտ, մանուկներ-երեխաներ, կոտորել-ջարդել

3.Ի՞նչ է սովորեցում առակը: Պամի՛ր:

պետքե միշտ լավության մասին չմոռանանք և միշտ շնորհակալ լինել, պահպանենք մեև բնությունը։

4. Paint ծրագրով նկարի՛ր  առակը և տեղադրի՛ր բլոգում:

գֆգֆգֆգ.png

 

Իմ ճամփորդությունը

Մենք շաբաթ օրը գնացել էինք Եղիպատրուշ գյուղ և Աստվածընկալ եկեղեցի։Իմ հետ կար իմ մայրիկը և քույրիկը, դրա համար ես շատ ուրախացա։Ես,Արամը,Արմանը և Ռուբենը խաղում էինք շշերով կրակոցի։Ես եկեղեցու կողքին տեսա ձյուն և կերա շատ համով էր։ Մենք այդ ձյունով խաղացինք ձնագնդի։Եկեղեցու մեջ մոմերի կողքը տեսա փոքր խաչ։

Իմ ճամփորդությունը

ՈՒՇԻԻ Ս. ՍԱՐԳԻՍ ՎԱՆՔ,  ՀՀ Արագածոտնի մարզի Ուշի գյուղից 1 կմ արևմուտք, բարձունքի վրա: Համալիրի կազմում են երկու եկեղեցի, գավիթը, պարսպապատերը, օժանդակ շինությունները: Ըստ պահպանված տեղեկության, հիմնադրվել է V դ., երբ Մեսրոպ Մաշտոցը ս. Սարգսի աճյունը բերել է սկզբում Կարբի, ապա՝ Ուշի և սրբի մասունքների վրա հիմնել վանք: Հնագույնը Ս.Սարգիս միանավ թաղածածկ եկեղեցին է, որի պայտաձև Ավագ խորանից մուտք կա դեպի հս-ից կից ավանդատուն։ Եկեղեցու Ավագ խորանը և առաստաղը ծածկված են եղել որմնանկարներով, շենքի գեղարվեստական արտահայտչականությանը նպաստել է նաև բազմագույն քարերի օգտագործումը: 1654–57-ին Ուշիի Ս. Սարգիս վանքի վանահայր Ոսկան Երևանցին կոպտատաշ բազալտ քարով կառուցել է վանքը շրջափակող պարիսպներ, որոնց ներսից կից եղել են բնակելի և տնտեսական շինություններ: 1827-ին Ուշիի Ս. Սարգիս վանքը երկրաշարժից ավերվել է: