Daily Archives: May 21, 2021

Հայոց լեզու


1. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:        
«Քավության նոխազ» (ի՞նչը, արտահայտել) հին հրեաների կրոնական մի (ինչի՞ց, սովորել) է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից  մեկին էին միայն զոհում: Մյուսի վրա մարդիկ (ինչպե՞ս, հերթական) դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին (ի՞նչ, ազատ) էին տալիս: Հիմա («ինչի՞, քավել) նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ (ինչի՞, անել) համար:


2. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:

Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:

Ա)

Բ)

3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները:

Ա. Ձև, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր:Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղևոր:Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ:Դ.  Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

Ա) Ձևեր, արտեր, սարքեր, զենքեր, դեզեր, օրեր, աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր։

Բ) Երկրներ, տարիներ, գնացքներ, նվերներ, վայրկյաններ, ուղեևորներ, թոռներ, դռներ, մկներ, ձկներ, լեռներ, բեռներ,

4.Յուրաքանչյուր բառի  իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ. գտի՛ր  երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:
Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ:Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ:

5. Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:Օրինակ` Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:
Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր,լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ:Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդակագործ:

Ա) Դասագրքեր, լրագրեր, հեռագրեր, արոտավայրեր, ծառաբներ, մրգաջրեր, ծաղկեփնջեր, միջնապատեր։

Բ) Ժամացույցներ, կողմնացույցներ, մրջնաբույներ, վիպագիրներ, մեծատններ, զինակիրներ, երգահաններ, քարահատներ, պատմագիրներ, քանդակագործներ։