Daily Archives: May 9, 2021

Հագեցած ճամփորդություն Տավուշում

Ապրիլի 30-ից մայիսի 2-ը սովորողների, դասավանդողների խմբով Տավուշում էինք։ Պատճառը պարզ է․ այցելել էինք Տավուշ, որպեսզի բացահայտեինք տեղի գեղատեսիլ վայրերը, ծանոթանայինք մշակութային օջախներին։ Ապրիլի 30-ի առավոտյան ընկերներով հավաքվեցինք Մայր դպրոցի բակում, մեզ միացան նաև մեր ավագ ընկերները և շարժվեցինք։ Առաջին կանգառը Սևանում էր, որտեղ մի լավ հիացանք մեր գեղեցկուհի Սևանով, ճաշեցինք, առաջ շարջվեցինք։ Այնուհետև հասանք Լաստիվեր, վայելեցինք չքնաղ բնությունը, կանաչ մարգագետնում խաղացինք զանազան խաղեր։ Եղանք նաև Մակարավանքում, հանդիպեցինք տեղի քահանայի հետ և զրուցեցինք տարբեր թեմաներից։ Ցավոք, առաջին օրը մոտեցավ ավարտին և մենք վերադարձանք հյուրատուն, որպեսզի հանգստանայինք և պատրաստվեինք հաջորդ օրվան։Հաջորդ օրը Հովք գյուղից քայլքով պետք է հասնեինք Աղջկաբերդ, որը գտնվում է Իջևան  քաղաքից մոտ 16 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք՝ անտառապատ սարի գագաթին։, բայց, ցավոք, հորդառատ անձրևը թույլ չտվեց իրականացնել մեր քայլքը։Վերադարձին  եղանք Գոշում, Գետիկի հովտում, Սևանում։Ճամփորդության բոլոր օրերն էլ հագեցած էին զանազան հիշարժան պահերով։Շատ կցանկանամ, որ նորից լինեմ այդ վայրերում։