Daily Archives: April 16, 2018

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

1․Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել։

շյուղ,սնուցած

2. Ամենասիրելի թռչնիդ մասին տեղեկություններ գրի՛ր։

կալիբրիին  ես շատեմ սիրում, որովհետև նա շատ փոքր է։

3․Բանաստեղծության միջից դուրս գրի՛ր կարմրացրած բառերը։ Փորձի՛ր գտնել դրանց հոմոնիշները։

շյուղ-ծղոտ

բույն-թռչնանոց

ձագեր-ճուտեր

հափշտակեց-գողացավ

վերադարձ- գալ

4․Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին։ Եթե չգիտես, փորձի՛ր տեղեկություն գտնել համացանցից։

ծիծեռնակը շատ սիրուն է և բարի։

5․Փորձի՛ր պատմելով գրել բանաստեղծությունը։

Հենց գնում է տաք երկրներ նա մոռանում է ձագերի մասին։

6․ Նկարի՛ր բանաստեղծությունը և տեղադրի՛ր քո բլոգում։

 

 

 

 

 

էշ.png

Words

Timetable-դասացուցակ

 

English-անգլերեն

Nature Study-Բնագիտություն

Drawing-Նկարչություն

Armenian-մայրենի

Mathematics-մաթեմատիկա

Handicraft-տեխնոլոկիա

PE (physical educational)-մարմնակրթություն