Daily Archives: April 3, 2018

Իմ ճամփորդությունը

ՈՒՇԻԻ Ս. ՍԱՐԳԻՍ ՎԱՆՔ,  ՀՀ Արագածոտնի մարզի Ուշի գյուղից 1 կմ արևմուտք, բարձունքի վրա: Համալիրի կազմում են երկու եկեղեցի, գավիթը, պարսպապատերը, օժանդակ շինությունները: Ըստ պահպանված տեղեկության, հիմնադրվել է V դ., երբ Մեսրոպ Մաշտոցը ս. Սարգսի աճյունը բերել է սկզբում Կարբի, ապա՝ Ուշի և սրբի մասունքների վրա հիմնել վանք: Հնագույնը Ս.Սարգիս միանավ թաղածածկ եկեղեցին է, որի պայտաձև Ավագ խորանից մուտք կա դեպի հս-ից կից ավանդատուն։ Եկեղեցու Ավագ խորանը և առաստաղը ծածկված են եղել որմնանկարներով, շենքի գեղարվեստական արտահայտչականությանը նպաստել է նաև բազմագույն քարերի օգտագործումը: 1654–57-ին Ուշիի Ս. Սարգիս վանքի վանահայր Ոսկան Երևանցին կոպտատաշ բազալտ քարով կառուցել է վանքը շրջափակող պարիսպներ, որոնց ներսից կից եղել են բնակելի և տնտեսական շինություններ: 1827-ին Ուշիի Ս. Սարգիս վանքը երկրաշարժից ավերվել է: