Daily Archives: October 17, 2017

Մրջյուններ և ճպուռներ

Մրջյուններն ամենահին միջատներից են: Մրջյունները ապրում են մրջնանոցում:

Մրջյունների ուղեղն ամենամեծն է բոլոր միջատներից: Մրջյունները կարող են իրենց քաշից հարյուր անգամ ծանր բեռ տանել:

Մրջյունները երբեք չեն քնում: Նրանք ամենակեր են՝ ուտում են ամեն ինչ:

Մրջյունների թագուհին միայն ձու է դնում: Կան աշխատավոր, հավաքարար ու ծույլ մրջյուններ:

Մրջնանոց – մրջյունների բույն

Իսկ դու գիտե՞ս, որ ճպուռները ամենաարագ թռչող միջատներն են: Ճպուռները գիշատիչ միջատներ են ու օդում՝ թռիչքի ժամանակ, որսում են մլակներ ու մոծակներ: Հայաստանի տարածքում կան 52 տեսակի ճպուռներ: Տարածված են սլաքիկներըգեղուհիները և թիակիկները:

Ճպուռները խոշոր ու փայլուն միջատներ են՝ երկար փորիկով: Ունեն խոշոր գլուխ, մեծ աչքեր, երկու զույգ թափանցիկ թևեր:

Ճպուռները ձու են դնում հողում և ջրում:

Միջատ – միջատների դասին պատկանող կենդանի (ճանճ, մեղու, մրջյուն, բզեզ…)

գիշատիչ – ուրիշ կենդանիներ ուտող