Պատմություն

  1. Կառավարման տեսանկյունից ինչպիսիս երկիր էր Հայատանը: Հայ Արշակունիները թագավորության շրջանում պետական կարգը շարունակում էր մնալ միապետական։
  2. Ինչու էին անհրաժեշտ գործակալություները։
    Երկրի կառավարման և պաշտպանության գործը իրենց պատասխանատվության տակ էր։
  3. Ներկայացրեք Գործակալություները նռանց գործառույթները և տնօրինող նախարարական տոհմերը։
    Հազարապետը ղեկավարում էր տնտեսական–հարկային գործը: Այս պաշտոնը Արշակունիների օրոք վարում էին Գնունիները եւ Ամատունիները։ Սպարապետը զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր: Այս պաշ- տոնը հիմնականում զբաղեցնում էին Մամիկոնյանները:
    Մարդպետը հսկում էր արքունի կալվածքները եւ գանձարանը: Գործա- կալությունը ղեկավարում էին Սարդպետունիները:
    Մեծ դատավորի պաշտոնը միջնադարում պատկանում էր հայոց կաթողի-
    կոսին:
    Թագակիր ասպետության գործակալության պարտականությունը թագն արքայի գլխին դնելն էր եւ պալատական արարողությունները ղեկավարելը: Այդ գործակալությունը տնօրինում էին Բագրատունիները:
    Շահապը մայրաքաղաքի կառավարիչն էր: Այս պաշտոնը թագավորը հանձնում էր պալատական ավագանու ներկա- յացուցիչներից մեկին:
    Սենեկապերը պետական գրասենյակը եւ արքունի դիվանը գլխավորորն էր՝
    թագավորի անձնական քարտուղարը։
  4. Ինչ էին բովանդակում Գահ նամակը և Զորանամակը
    Հայ նախարարների զբաղեցրած պաշտոնական դիրքն արքունիքում ու զորքի թվաքանակը գրանցված էր Գահ նամակում և Զորանամակում։
  5. Ինչպես է կազմվում Հայոց այրուձին։
    Հայոց թագավորների և նախարարների պահած հեծելազորը միասին կազմում էր հայոց այրուձին
  6. Ովքեր էին իրականացնում թագավորական ոստանի պաշպանությունը։ Որքան էր Հայոց բանակի թիվը։
    Թագավորական ոստանը պաշտպանում էին ոստանիկ այրուձի կոչվող հեծյալ ջոկատները, և Հայոցբանակի թիվն էր 100 հզր-120 հզր։

Leave a comment