Daily Archives: November 15, 2019

Ինչու եմ ես սեբաստացի

Երբ Լիբանանից հաստատվելցինք Հայաստան, մեկ տարի նախապատրաստական գնացի ուրիշ դպրոց։ Այդտեղ ինձ ազատ չէի զգում, այս մեկը ծնողներիս անհանգստացրեց և սկսեցին նոր դպրոց որոնել։ Նրանց հետաքրքրեց <<Մխիթար Սեբաստացի Կրթահալիր>>ի ուսումնական ծրագիրը և առաջին դասարանից ես տեղափոխվեցի Արևմտյան դպրոց և այդ օրվանից ես դարձա Սեբաստացի։ Հինգերորդ տարին է, որ ես Սեբաստացի եմ։ Ուրախ եմ, որ մաս եմ կազմում այս Կթահամալիրին որտեղ մեր կարծիքը ամեն ինչի նկատմամբ շատ կարևոր է, մեր ազատ ապրելու իրավունքը շեշտված, մեր գիտելինքներ ստանալու ընթացքը հաճելի, և դժվարությունները հաղթահարելի։ Ես Սեբաստացի եմ, որովհետև իմ առօրյային մաս են կազմում Կոմիտասը, Թումանյանը, Սահյանը և շատ ուրիշ գրողներ։ Ես Սեբաստացի եմ, որովհետև հողի հետ ամուր է իմ կապը, ես սիրում եմ խնամել բույսերին, կենդանիներին մի խոսքով իմ միջավայրին։ Ես Սեբաստացի եմ, որովհետև սիրում եմ իմ ընկերներին կիսվում ենք միմյանց հետ մեր հաջողությունները, ձախոխությունները և նույնիսկ ուտելիքը։ Ես շնորհակալություն եմ հայտնում իմ առաջին Սեբաստացի դասղեկին ընկեր Լուսինե Պետրոսյանին, որ իր Սեբաստացի դաստիարակությունը փոխանցեց մեզ, ընկեր Սոնա Փափազյանին, որ իր Հայրենագիտական մասնագիտությամբ մեզ ավելի ծանոթացրեց մեր Հայրենիքին ճամփորդությունների միջոցով նաև իմ բոլոր ուսուցիչնեերին այսքան հաճելի դարձնելու համար ուսումնական տարին։Իսկ ամենա մեծ շնորհակալությունը Կրթահամալիրի տնօրենին Տիյար Աշոտ Բլեյանին, որ հիմնել է այսպիսի Կրթահամալիր և հաղթահարել բոլոր դժվարությունները։ Շնորհավորում եմ Կրթահամալիրի երեսուն ամյակը և մաղթում հաջողություններ և նորանոր հաղթանակներ։ Սիրում եմ քեզ իմ Կրթահամալիր և այս առիթով իմ նվերը կլինի իմ խոստումը, որ ես մնալու եմ օրինակելի Սեբաստացի ամբողջ իմ կյանքի ընթացքում միշտ դրականը առաջ տանելով, գեղեցիկը նկատելով և բնությունը պահպանելով նաև հայրենիքից չգաղթելով։