Մեր Ամանորը

Ամեն տարի Դեկտեմբերի եկրորդ շաբաթից մեր բնակարանը կստանա տոնական երևույթ երբ տոնածառը սկսում ենք կազմել հայրիկիս օգնությամբ։ ըստ մեր տան ավանդույթի ամեննից փոքր անդամը բարձրանում է աստղը կախելու։ Մեր մանկական չարաճճիությամբ և խանդավարությամբ ավելի հաճելի է դառնում այս ավանդույթը։ Հաջորդ օրերին մայրիկիս օգնությամբ դպրոցի և տան համար Ամանորիա զարդարանքներ ենք պատրաստում և այսպիսով զարքացնում ենք և մեր ճաշակը և ձեռքի աշխատանքը և ստեղծում ենք հիշատակներ հաջորդ տարիների հիշողության համար այս ավանդույթը փոխանցվել է իմ նանիից (տատիկից)։ Ինձ համար ամենից համով ավանդույթը թխվածքաբլիթների պատրաստելու պահն է երբ գունավոր և համեղ բլիթներ ենք ձևավորում և թխում։ Ամանորի օրը բարեկամներով հավաքվում ենք մեր տանը։ Տան տիկինները նախորոք որոշում են ով ինչ է պատրաստում ամանորյա սեղանի համար և այսպիսով ամեն մարդ  մասնակից է դառնում  ամանորյա սեղանին։ Մուսալերցիների  Ամանորիա ավանդական ճաշերն են գլուրը, փաթույթ (տերևով սարմա) ,պենրում հուց (պանիրով հաց ), նիվիկը (սպանախով սիսերով ճաշ), էճճիկ (ձու ազատքեղ սոխ տապակած), քաղցրեղենը, պուրմա (ընկույզով խմորեղեն), ձեթով քախքե այսքանը Ամանորիա ավանդական ճաշի մասին իսկ մի ավանդույթ մուսալեռցիների չենթու քերիլը(տոպրակ գցելը)երբ  նոր տարվա գիշեր խումբմը երեխաներ տոպրակի ծայրից երկար պարան են կապում թակում են դռները և առանց երևալու դուռը հենց որ բացվի տոպրակը գցում են տան մեջ իսկ տնեցիք լցնում են տոպրակի մեջ հյուրասիրություն ինչ որ ունեն միրգ, բլիթ, չիր ևայլն այս ավանդույթը ցավոք էլ չկա բայց հաճելի կլիներ եթե շարնուակվեր։Ամեն տարի այս օրերին նայում ենք նախորդ տարվա նկարները և հիշում մեր չարաճճիությունները և ծիծաղում և ֆիլմեր ենք նայում տոնական Grinch, Home alone, polar express,christmas carol.

Leave a comment